21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լիդիան Արմենիա»-ն դատի կտա ջերմուկցի ակտիվիստին

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դատի տալ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանին` հանցագործություն կատարելու եւ վնաս պատճառելու մեղադրանքով:  Այս մասին ջերմուկցի ակտիվիստին նամակով իրազեկել է «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու կազմակերպության ղեկավար Ա. Մելքումյանը: «Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից մինչեւ մայիսի 23-ը, հունիսի 4-ից մինչեւ 5-ը, եւ հունիսի 22-ից […]

Ինչո՞ւ է Աշոտ Արսենյանը լքել ՀՀԿ-ն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը: Այդ կապակցությամբ Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել.  «Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։ Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից՝ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների […]

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը: Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ […]

Մանվելի դաչում գտնված ծաղկեպսակի վրայից մանվելի անունը կարող եք հանել ժապավենի վրա գրել «Նիկոլ Փաշինյանից և Արմեն Սարգսյանից տարաբախտ Հայաստանին»

Ախպոր պես էդ սաբոտԱԺ, էրմիտԱԺ, վերնիսԱԺ մանիպուլացիոն, չեկիստական տերմինոլոգիաներին և հեռետորաբանությանը թարգ տվեք։ Ամուլսարի խնդիրը բարձրաձայնվել է դեռ 2012-ից և հիմա հանքի շահագործման աշխատանքները եկել մտել են մի փուլ, երբ դրա շարունակությունը չի կարելի թույլ տալ, քանի որ հանքաբացման աշխատանքներից հետո, իսկ էկոգաղութարարները դա շտապում են անել հնարավորինս շուտ և արագացված տեմպով, արդեն «ջինը»  դուրս կգա […]

Ջերմուկցիները չեն հետեւել վարչապետի կոչին եւ շարունակում են փակ պահել ճանապարհները

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը: Նրանք մայիսի 24-ին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Նրանք կոչ […]

Դուք ատում եք Երեւանը, այ անկուշտներ

 ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը քանդելու ու բետոնապատելու վերաբերյալ: «Ո՞վ, ասենք, ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը Մոսկովյան 28 հասցե։ Դուք Երևանը ատում եք, բավական է բավական, այ անկուշտներ»,-գրել է նա:

Բողոքի ակցիա. Ամուլսարի ճանապարհը կրկին փակ է

Ջերմուկի բնակիչները փակել են  դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը: Բողոքող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է: «Մենք մի քանի անգամ էլ ենք փակել ճանապարհը, սակայն մեզ ասել են, որ […]

Մանվել Գրիգորյանը չի կարող սիրել կենդանիներին

«Թռչնասերերի կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վայրի կենդանիներին  մասնավոր տարածքներում անազատության մեջ պահելուն ասաց, որ արդեն երկար ժամանակ է, որ Հայաստանի տարածքում կենդանիներին անազատության մեջ պահելու խնդիր կա և սա համատարած երևույթ է: Նա նշեց նաև, որ իրենք բազմիցս  բարձրաձայնել են սրա մասին: Ադամյանը փաստեց, որ հոգեբանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի