«Բուսաբանական այգու տարածքում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են». Դավիթ Սանասարյան

Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան մի շարք քաղաքացիների բողոք-դիմումների, այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2001թ. 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված […]