24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

28 կազմակերպությունում ստուգումներ կանցկացվեն. Փաշինյանը հանձնարարել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ավարտին նշեց, որ հանձնարակական է տվել ստուգումներ անցկացնել մետաղական հանքերով զբաղվող կազմակերպություններով, թվով 28 կազմակերպությունում է այն իրականացվելու:

Ստուգումները պիտի անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությունը կանխելու վտանգների հայտնաբերման ու վերացման համար: Փաշինյանը հորդորեց հանրապետական գործադիր մարմիններին օժանդակել տեսչական մարմիններին ստուգումներ անցկացնելիս:

«Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա, և ես կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետները»,-ասաց Փաշինյանը, ապա շարունակեց.

«Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ