18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Լիդիան Արմենիա»-ն դատի կտա ջերմուկցի ակտիվիստին

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դատի տալ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանին` հանցագործություն կատարելու եւ վնաս պատճառելու մեղադրանքով: 

Այս մասին ջերմուկցի ակտիվիստին նամակով իրազեկել է «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու կազմակերպության ղեկավար Ա. Մելքումյանը:

«Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից մինչեւ մայիսի 23-ը, հունիսի 4-ից մինչեւ 5-ը, եւ հունիսի 22-ից մինչեւ օրս շարունակվող Ձեր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ կազմակերպված եւ ուղորդված հավաքը, ճանապարհների փակումը որակվում էորպես հանցագործություն: Ավելին, Ձեր նկատմամբ վերը նշված արարքների համար քրեական գործ հարուցելու նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն միջնորդություն է ներկայացնելու նախաքննության մարմիններին` տրամադրելով նաեւ Ձեր հանցագործության վերաբերյալբոլոր առկա նյութերը եւ փաստերը:

Ձեր գործողությունների, ներառյալ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների փակման հետեւանքով, ընկերությունը չի կարողանում իրականացնել հանքային իրավունքի շրջանակներում Հայաստանի Հանրապետության, իր գործընկեր եւ կապալառու հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում ընկերությանն օրական հասցվում է խոշոր չափերով վնաս:

Տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր խախտված իրավունքները վերականգնելու, Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու (գումարի բռնագանձման) պահանջով դիմելու է ՀՀ իրավասու մարմիններին, այդ թվում նաեւ ՀՀ դատարաններ», – ասված է իրավախորհրդատու կազմակերպության իրազեկման տեքստում:

Վազգեն Գալստյաի խոսքով՝ իր քայլերը պարզ կլինեն այն ժամանակ, երբ ընկերությունը կդիմի դատարան: Նա հայտնեց, որ այս պահին էլ Ամուլսար տանող ճանապարհը փակ է ջերմուկցիների եւ գնդեվազցիների կողմից:

Հունիսի 27-ին Ջերմուկ էր գնացել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նա բնակիչներին ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվող մասնագիտական աշխատանքային խմբի մոտեցումները, որը պետք է զբաղվի Ամուլսարում ստուգումների անցկացմամբ:

Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումը, կոչ է արել բնակիչներին բացել ճանապարհը, սակայն, ինչպես նշեց Վազգեն Գալստյանը, արձագանքը եղել է բացասական: «Մեր օրակարգում նման հարց դրված չէ, մեր օրակարգում մեկ հարց է դրված` Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի», – ասաց նա: Գալստյանը նշեց, որ մտադիր են ճանապարհը փակ պահել նաեւ հանքավայրում նախատեսված տեսչական ստուգումների ժամանակ: «Մեզ համար սկզբունքային է, որ Ամուլսարում որեւէ հողային աշխատանք չիրականացվի, որովհետեւ դա մեր բնությունն է: Տարիներ շարունակ ջերմուկցիների կարծիքը հաշվի չեն առել, եւ այսօր նրանք («Լիդիան»-ը) ստանում են այդ արհամարհական վերաբերմունքի պատասխանը», – ասաց ջերմուկցի ակտիվիստը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ