24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը՝ բնապահպաններին, ինչո՞ւ հանքի շահագործման դեմ պայքարն ավելի վաղ չի սկսվել

Ուղղաթիռով Ամուլսար ժամանած  Փաշինյանին գնդեվազցիները դիմավորեցին ծափերով, Փա-շին-յան վանկարկումներով ու զուռնա-դհոլով: Բնապահպանները վարչապետին առաջարկեցին բարձրանալ բարձր տարածք  ու նայել, թե հանքի թափոնները ուր կարող են հասնել: 

Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե այդ Ամուլսարի դեմ պայքարի գործըթնացը ինչու չեն վաղուց սկսել, քանի որ հասցրել է նկատել, որ արդեն իսկ հսակայական շինարարություն է: 

Բնապահպանն էլ ասաց, որ վարչապետը, միանշանակ, ճիշտ է, բայց, եթե նախկին իշխանության օրոք փորձեին նման բան անել, «կհայտնվեին համապատասխան վայրում»: 

Մեկ այլ բնակչուհի էլ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ դիմել էին այդ հարցով ՀՀ վարչական դատարան, սակայն դատական մարմինը 3 տարի շարունակ ձգձգել է, հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի ապրիլին: 

Այս ընթացքում 200 գնդեվազցիներ բողոքով դիմել են նաև Միջազգային ֆինասնական կորպորացիայի օմբուդսմենի գրասենյակ և բացահայտել են, որ տեղի է ունեցել միջազգային ստանդարտների խախտում:

Հիշեցնենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ