24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ. վարչապետը քննարկում է Ամուլսարի ճակատագիրը

«Եթե Ամուլսարում բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ Ջերմուկ քաղաքի մոտ»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքի սկզբում Փաշինյանը տեղեկացրեց, որ ուղղաթիռով մի քանի պտույտ են արել Ամուլսարի հանքի վրայով:

«Այս գործընթացն սկսվել է շատ երկար, 12 տարի եւ եթե բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ այսպիսի հանք լիներ Ջերմուկի մոտ: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ահռելի ծախս է կատարվել, ու դա կատարվել է դե յուրե ՀՀ կառավարության թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ խախտվել է: Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, որոնք պետք է շարունակվեն: Անկախ ստուգումներից, իմ այցը արդյունավետ եմ համարում, որովհետեւ հասանք հարցի էությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր երկու հարց կա՝ ինչ ազդեցություն ունի հանքի հնարավոր շահագործումը ջրի որակի վրա եւ Ջերմուկ քաղաքի վրա, որպես առողջարանային կենտրոնի. «Մենք ունենք դե յուրե իրավիճակ եւ եթե այս վիճակում որեւէ ապօրինություն անենք եթե ոչ մեր տեսակետից, գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, մենք կարող ենք շատ բարդ խնդիրների առջեւ կանգնել: Ուզում եմ նաեւ հետեւյալն ասել՝ ինձ որպես վարչապետի ասել են, որ տեսականորեն կարող է լինել այնպիսի վարկած, որ այս ամբողջ պատմության իմաստն այն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծեն որ Հայաստանին ներքաշեն մեծ դատական գործերի մեջ»,- ասաց վարչապետը։

Ներկաները տեղից բացականչեցին, թե նման բան չկա։ Նիկոլ Փաշինյանը կրկնեց որ սա տեսակետ է, որի մասին իրեն ասել են. «Ես Ամուլսարի հարցում չունեմ ոչ մի շահագրգռվածություն, ինձ համար կարեւորը Հայաստանի Հանրապետության շահն է։ Նորից եմ ասում՝ երկու հարց է կարեւոր՝ արդյոք հանքի շահագործումը նեգատիվ ազդեցություն է ունենալու ջրի եւ Ջերմուկ քաղաքի վրա։ Տեսականորեն երկու տարբերակ կա՝ այո կամ ոչ։ Եկեք ստեղծենք վստահելի մեխանիզմ որ ունենանք սպառիչ պատասխան այս հարցին»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ