24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ոճով՝ Փաշինյանին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ սկսած պայքարին, նշել է,  որ այդ պայքարը նոր չէ և արդեն տևական ժամանակ է ինչ սկսել է:

Նրանք, մասնավորապես, գրել են.

«Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։

Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի։

Վերջին օրերին հնչեցվող որոշ կոչեր և դրանք անողները ոչ մի առնչություն չունեն այս պայքարի տրամաբանության, բնապահպանների և տեղացիների հետ։

Բռնության կոչերն ու ատելության խոսքը տեղ չունեն մեր խաղաղ պայքարում»:

Հիշեցնենք. որ արդեն 15 օր է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

Երեկ վարչապետ Փաշինյանը այցելել է Ամուլսար և հանդիպում է ունեցել հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և շահագործման դեմ բողոքող ակտիվիստների հետ, ինչից հետո ցավով նշել է, որ կողմերը չեն եկել ընդհանուր հայտարարի: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ