08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անարդարություն է, դաժանություն է, թե ինչ է…

”Ֆինանսական համահերթեցան մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ համայնքների դոտացիաներն անարդար է կատարվում: Ըստ նրա՝ սխալ է մարդկանց քանակով չափորոշիչ սահմանել, քանի որ շատ գումար հատկացնելով շատ բնակչություն ունեցող համայնքին՝ դրանով կեցության պայմանները բարելավում են և ապահովում ներքին արտահոսք դեպի այդ համայնքներ: Մինչդեռ քիչ […]

Ինչ վատ կլինի, որ արտադրեն այլ տեղ, իսկ պիտակավորումը կազմակերպվի այս համայքներում

՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց հստակեցնել, թե ինչ է ասել հարկերից ազատելու արտոնություն ենթակա գործունեություն: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միումյանը պարզաբանեց, թե խոսքը վերաբերում է արտադրական գործունությանը, որը վերջնական արտադրանք է տալիս և ոչ թե այլ արտադրությունների համար օգտագործվող կիսաֆաբրիկատներ: Նա հավելեց, որ […]

Սա իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ է. Շարմազանով

Իշխող մեծամասնությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է  ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: ՛՛Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է: Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և կառավարությունը կարողանում են ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի՛՛,- ԱԺ նիստում […]

՛՛PR-ով պետություն չեն պահում՛՛ /վիդեո/

՛՛Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը այս խնդիրների շուրջ, միևնույն ժամանակ երևի թե մենք էլ ենք ճիշտ այն առումով, որ երբեմն հնարավորություններն ու ցանկություններն իրար հետ չեն զուգակցվում՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառանալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին վերաբրող երկու օրենսդրական նախաձեռնություններին: Հիշեցնենք, որ նախագծերով մասամբ վճարվելու են […]

Կրքերը հանդարտվում են

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունում է կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը: Այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետը, Բաղդասարյանը նկատեց. ՛՛Կարծես թե աստիճանաբար սահմանամերձ համայնքների խնդիրների հարցում կրքերը հանդարտվում են՛՛: Միաժամանակ նա ընդգծեց, որ իհարկե, արտոնություններ տրվում են, սակայն սա դեռ վերջ չէ: ՛՛Սա վերջը չէ, սա […]

Եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում. Ջհանգիրյանը՝ պատգամավորներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացրած ”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: ”Բայց մի դիտողություն ունեմ. եթե պարոն Տերտերյանն ասում է՝ մենք չենք ազատում հարկ վճարելուց, այլ այդ հարկը փոխհատուցում է Կառավարությունը, եթե նույնիսկ ֆորմալ համաձայնվեմ Ձեզ հետ, Դուք փոխում եք հարկ վճարող սուբյեկտին, իսկ դա օրենքով է սահմանված, […]

՛՛Եթե էտ է, մեկ տարի գրեիք էլի՛՛ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրինագծի քննարկման ժամանակ նկատեց, որ սրանով կառավարությունն իրագործում է տնտեսական նոր քաղաքականությունը: ՛՛Նախատեսվում է մոտ մեկ միլիարդ հարկային ծախս՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գումարներով հնարավորություն է տրվում սահմանամերձ համայնքի բնակիչներին ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք ունենալ: Այս նախագիծն, ըստ նրա, փաստում […]

ՀՀԿ պատգամավորի կոչը ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ ու ՛՛Էլցանցերին՛՛

”Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ասաց, որ Կառավարության նախաձեռնությունը՝ մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները պետբյուջեից, սոցիալական գործունեությանն է վերաբերում: ՛՛Սոցիալական գործընկերության տեսակետից տրամաբանական կլիներ, որ կառավարությունը բանակացություններ վարեր Հառուսգազարդ, Հայաստանի էլեկտրոցանցեր ընկերությունների հետ, որ այս ընկերությունները, որոնք գոնե հասարակական […]

Պատգամավորը պահանջում է ասել, թե որքան է կառավարությունը փոխհատուցելու

ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՛՛Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը: ՛՛Կրկին պիտի բարձրացնեմ չափի հարցը: Եթե սա լիներ կառավարության որոշման նախագիծ, շատ լավ կլիներ, և մենք ստիպված չէինք լինի բարձրացնել չափի հարցը` հատկապես, երբ խոսք է գնում հարկերից ազատելու մասին: Մենք քվեարկելու ենք և ազատենք […]

Փոխհատուցումն անձամբ բնակչին չի տրվելու

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե Կառավարության կողմից փոխհատուցումը տրվելո՞ւ է անձամբ սահմանամերձի բնակչին, թե՞ ծառայությունները մատուցող ընկերություններին: Նա նաև հարցրեց, թե ինչու հրապարակային չեն դարձնում փոխհատուցումների չափը:  Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ իսկապես պետք է հրապարակային լինի փոխհատուցման չափը.՛՛Անկասկած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի