02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուսական կողմը հայկական կողմին տրամադրելու է մինչև 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին՛՛ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ըստ համաձանագրի` ռուսական կողմը հայկական կողմին տրամադրելու է մինչև 270 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը մոտենում է ավարտին: Ծրագրի իրականացման առաջին փուլն իր մեջ ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, ՛՛ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի՛՛ մշակումը:

Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջ ներառում է էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ