08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գինին մնացել է գործարաններում

2015 թվականը չարդարացրեց խաղողագործների հույսերը. խաղողը մթերվեց էժան գնով, որոշ դեպքերում նույնիսկ բերքը դաշտում մնաց: Այդ խնդիրը առկախված է նաև այսօր: Գործարաններում  շշալցված կամ տակառներում պահված ոգելից ընպելիքները դեռևս չեն սպառվել ու, բնականաբար, մեծ վտանգ կա, որ 2015-ի սցենարը կկրկնվի նաև այս տարի: Ընդ որում, պետք է նշենք, որ այս խնդրի առաջ կանգնած է ոչ […]

Երկու ամիս առանց դոլարի

Փետրվարի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե-ից: Մինչ այդ վերջին գործարք կնքվել էր 2015 թվականի դեկտեմբերի 29-ին. կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 485 դրամ:

Վտանգավոր «ասեղին» նստած. Հայկական Ժամանակ

Մտավախությունները, թե Հայաստանի տնտեսությունը նստում է «հանքարդյունաբերության ասեղին», շատ ավելի սուր են, քան կարելի է սպասել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալմերից պարզ է դառնում, որ հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա հունվարին արձանագրվել է 76 տոկոս աճ այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունում  6.3 տոկոս անկում է  եղել: Ընդ որում, մշակող արդյունաբերության ամենից «ծանրակշիռ» ճյուղում` սննդի […]

Ծառուկյանը կգնի. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին։ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ թերթի հետ զրույցում ասաց. ««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը։ Եւ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» […]

Բեռը թոթափած

Փետրվարի 25-ին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հանգամանքը, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ տնտեսվարողները, ազատվելով հարկային բեռից, ավելի  աշխույժ առևտրաշրջանառություն կիրականացնեն: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց.  ‹‹Ընդհանուր առևտրաշրջանառության մեջ սա շատ դրական երևույթ է: Մեր տնտեսվարողները իրենց դժգոհությունը հայտնեցին, ու հետո որոշումը […]

Ռուսական «Հաղթանակ»-ը կգրավի Հայաստանի երկինքը

Ռուսական «Հաղթանակ» ավիաընկերությունը Հայաստանում թռիչքի թույլտվություն է ստացել: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ռոսավիացիա»-ին: «Ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Սոչի-Երևան ուղղությամբ, այդ չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ»,- նշված է հաղորդագրությունում: Նշենք, որ «Հաղթանակ» ավիաընկերությունն իր գործունեություննը սկսել է  2014 թվականից:

Ըստ ֆրանսիացիների Վրաստանը գինու բնօրրանն է

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտարի Դանելիան և ֆրանսիական Գինու մշակույթի հիմնադրամի ղեկավար Սիլվիա Կազին Բորդոյում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ ստորագրված փաստաթղթի՝ Վրաստանը կլինի 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ներկայումս Բորդոյում կառուցվող Գինու քաղաքակրթության կենտրոնի (La Cite des Civilisations Du Vin Bordeaux) առաջին պատվավոր հյուրը և գինեգործությանը նվիրված […]

Դրամն արժեզրկվում է

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  1.89 դրամով` դառնալով 493.93 դրամ, եվրոն` 5,26 դրամով՝  դառնալով 547.29 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է՝ 17 լումայով,  դրառնալով՝  6.74  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493.93  Եվրո 547.29  ՌԴ Ռուբլի 6.74

Կերենի բնակիչները շուտով մոմ ու լամպ չեն վառի

ԼՂՀ կառավարության միջոցներով սկսվել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը  «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի շրջանային կառույցի աշխատակիցներն արդեն 10 օր է՝ այստեղ աշխատում են: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Աշխղեկ Արտո Հակոբյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում հասցրել են տնկել և բետոնով ամրացնել 80 հենասյուն՝ նախատեսված […]

Արտարժույթի փոխարժեքը ՀՀ-ում

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  0.34 դրամով` դառնալով 492.04 դրամ, եվրոն` 52 լումայով՝  դառնալով 542.03 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է՝ 13 լումայով,  դրառնալով՝  6.57  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 492.04  Եվրո 542.03  ՌԴ Ռուբլի 6.57

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի