15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանը կկորցնի. Հայկական Ժամանակ

Երեկվանից լուրջ իրարանցում է սկսվել, այսպես կոչված, «կարգոներում»։ Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են այլ գործարարների ապրանքների ներկրմամբ եւ մաքսազերծման ծառայություններ մատուցելով։ Դրանք, ըստ էության, մաքսային ծառայությանը կից գործող դիլերային գրասենյակներ են. որոնք ուրիշների ապրանքները ներկրելիս մաքսայինի հետ համաձայնեցնում են մաքսազերծման գինը։

Այս գրասենյակների հետ լեզու գտնելու դեպքում ներկրողը համապատասխան վճարի դիմաց կարող է թանկ ապրանքը ձեւակերպել որեւէ այլ, ավելի էժան ապրանքի անվան տակ եւ ավելի քիչ գումար վճարել մաքսազերծման դիմաց։ Կամ օրենքով հատով մաքսազերծվող ապրանքը ձեւակերպել այնպես, որ մաբսազերծվի կիլոներով։ Այս գրասենյակների գործունեության սխեման այսպիսին է` ասենք Թուրքիայում կամ Վրաստանում այս դիլլերները գործարարներից ընդունում են ապրանքները, իրականացնում մաքսազերծամը եւ ՀՀ տարածքում ապրանքը հանձնում գործարարին։

Այս գրասենյակները հսկայական, տարեկան մի քանի հարյուր միլիոն, կամ նույնիսկ միլիարդ դոլարի ներկրումների հետ գործ ունեն եւ հետեւաբար հսկայական եկամուտներ են ստանում։ Այս գրասենյակների ծառայություններից չեն օգտվում միայն խոշոր ներկրող-օլիգարխները։ Եվ ահա երեկվանից սկսած այս գրասենյակներից զանգահարում են իրենց մշտական հաճախորդներին եւ հայտնում, որ եթե վերջիններս ծրագրում են առաջիկայում ապրանքներ ներկրել արտասահմանից, ապա ավեւի լավ է դեռ «ոտքները կախ գցեն»։ Հաճախորդներին պարզաբանում են. թե կարող է այնպես փնել, որ սահմանը անցկացնելիս կամ մաքսազերծելիս իրենք այլեւս չլինեն։

Եվ ուրեմն, որն է խնդիրը։ Այդ դիլլերների մեծ մասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատը։ Հարկային եւ մաքսային կառույցները ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո համառ լուրեր են շրջում, որ դրանով կտրվելու է նաեւ Գագիկ Խաչատրյանի եւ այդ գրասենյակների միջեւ կապը, եւ այդ դիլլերները կկորցնեն իրենց գործունեության համար ստեղծված պայմանները։ Դիլլերները համոզված են, որ այս Ոլորտում լուրջ վերաբաշխումներ են լինելու եւ շուտով այլ անձինք են վերահսկելու ստվերային մաքսազերծման այս գործունեությունը։ Մաքսային դիլլերների շրջանում լուրեր են պտտվում, որ այս «գործունեությունըե հանձնվելու է ներկայում Ղարաբաղում բարձր պաշտոն զբաղեցնող մի ինչ֊որ անձի։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ