07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում փոփոխություններ են իրականացվել

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Կառավարության այսօրվ նիստում տեղեկացրեց, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: «Փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի […]

Կեղծ և առանց ակցիզի «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ իրացվում է ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ, որն ակցիզվորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով: Տվյալներն իրացնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի […]

Ցրտահարություն գրանցվել է. գյուղնախարար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադառնալով որոշ մարզերում ցրտահարության թեմային, ասել է, թե հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն՝ անցած գիշեր, այսօր և վաղը սպասվում էր ցրտահարություն: «Այս գիշեր հիմնականում բացասական ջերմաստիճան գրանցվեց Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Գրանցվեց 5-7 աստիճան ցուրտ: Այսօրվա վիճակով կարող ենք ասել, որ հիմնական ցրտահարությունը կայացել է […]

Եվրոն արժեւորվել է 40 լումոյով

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 43 լումայով` դառնալով 486.98  դրամ, եվրոն նորւյնպես արժեվորվել է 40 լումայով`  դառնալով  540.21 դրամ: Ռուսական ռուբլու  գինն այս անգամ նույնպես արժեզրկվել է ընդամենը 1 լումայով  եւ դարձել`  6.88 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  486.98  Եվրո 540.21  ՌԴ Ռուբլի […]

Հայաստանն ու Իրանը քննարկել են շերամաբուծության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 16-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է եղել նա և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում […]

Ցրտահարության մեծ վտանգ կա. փոխնախարարը խորհուրդ է տալիս

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ սպասվող ցրտահարությունը  անակնկալ չէ: Փոխնախարարը նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում: «Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, […]

«Ու՞ր ա ինձ ըտենց բախտ»

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է ՏՄՊՊՀ 2016թ գործունեության ծրագրի քննարկումը: Բենզինի գնին վբերաբերող հարցերը մնում են քննարկման առանցքում: «Գուցե կողմնակիցշահ կա՞ գազալցակայանների տերերի համար, որ չիջնեն բենզինի գները: Ի դեպ, ուզում եմ հարցնել՝ Դուք գազալցակայան ունե՞ք»,-  ահա այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը Վարդան Այվազյանին: «Ի դժբախտություն ինձ՝ չունեմ գազալցակայան, ու՞ր ա ինձ ըտենց […]

479 մլն դրամ սուբսիդիա փետրվար ամսվա համար

Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց այս տարվա փետրվարին կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 500,4 մլն դրամ, ինչը հունվարի համեմատ ավելացել է 53,2 մլն դրամով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժինը։ Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 528 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ […]

Գյուղմթերքի իրացման հարցը Սյունիքում մնում է գերխնդիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է  խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և […]

Արտարժութը շարունակվում է արժեզրկվել

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է 1.70  դրամով` դառնալով 487.41 դրամ, եվրոն նորւյնպես արժեզրկվել է4.13 դրամով`  դառնալով 539.81 դրամ: Ռուսական ռուբլու  գինն այս անգամ նույնպես արժեզրկվել է ընդամենը 8 լումայով  եւ դարձել`  6.89 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար   487.41  Եվրո 539.81  ՌԴ Ռուբլի 6.89

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի