07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

Պատվեր է. «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ը մեղադրում է Արտակ Շաբոյանին

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով: ՏՄՊՀ-ի  կողմից  իրականացվող և երեք  տարիներ  տևած  ստուգումները հենց  սկզբից  պատվերի  տպավորություն  էին  թողնում,  իսկ  վերջին հրապարակումը  իսպառ  փարատեց  բոլոր  կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն, […]

«Աստված մի արասցե` հայ-թուրքական սահմանը բացվի»

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նախ հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններից մեկի մեջ մեզ անվանեց ահաբեկիչ. «Ահաբեկչության օրրաններից մեկը հասավ նրան, որ Եվրոպայում մեզ անվանեց ահաբեկիչ: Նա ասաց, որ քառօրյա պատերազմին էլ ստիպված էին իրենք պաշտպանվել ահաբեկիչների դեմ: Այս խայտառակ ու սարսափելի բանաձևին […]

Հայաստանում թռչունների զանգվածային անկում չկա

«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից: Ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: […]

Կենտրոնական բանկի ծախսերից

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցում են. ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի ծախսերինախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեիմասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ, […]

Դաստիարակչական զրույց է ունեցել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Օրաթերթը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը: Այսպես` գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի […]

«Մենք ընկնում ենք պարտքային փոսի մեջ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ուսումնասիրել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը և բախվել իր համար զարմանալի իրականությանը: Նա բյուջեի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2015 թվականին տնտեսական աճը 3 տոկոս էր, 2016 -ին կանխատեսված էր 2.4 տոկոս, իսկ 2017-ին՝ միջնաժամկետ ծրագրով 3.2, որը դառնալու է 4: «Ներդրում ՀՆԱ հարաբերակցությունը 20.8-ից իջնելու է և դառնա 20 տոկոսից […]

Որն է այս ու նախորդ կառավարությունների տարբերությունը

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ինչու չի բյուջեն ներկայացնում վարչապետը, կամ գոնե ինչու նա ներկա չի: Նախարարն էլ ասաց, որ ինչպես նախկինում արդեն ասվել էր, Կ. Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում: «Վարչապետը, Սահմանադրության 80 հոդվածի […]

Զոհրաբյանին զարմացնում է նախարարի ոգեշնչումը

«Պարո՛ն նախարար, չեմ հասկանում ձեր ոգեշնչման պատճառը: Չի կարելի ոգևորվել այն հանգամանքով, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմին է հասնում»,-այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի տարբերություն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ պատգամավորը աղքատության նվազման միտում չի տեսնում: «Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկաննների թիվը փողոցում, ապա չի բերում […]

Պետք է ֆուտբոլադաշտը կարգաբերված լինի նախ. նախարարի օրինակը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ լիագումար նիստին 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, թե թոշակ, աշխատավարձ չեն բարձրացնում, հասկանալի է, թե ինչու, բայց ինչու են տնտեսական քաղաքականություն մշակում, երբ միջավայրը ստանդարտ չէ: «Թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, լավ, չեք բարձրացնում, որովհետև հնարավորություն չունենք, բայց այսօր արձանագրում ենք, որ անվանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված