19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԿԲ-ն իր քայլով աջակցո՞ւմ է վարչապետին. ՀԺ

«Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար:

Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, եւ Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց եւս 0,25 տոկոս:

Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին: «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրույքը: 2014թ. աննախադեպ բարձրացրինք, որովհետեւ ունեցանք բավականին լուրջ շոկ, հետո փորձեցինք իրավիճակը փոխել եւ տեմպով իջեցրինք…»,- պատասխանեց Ջավադյանը՝ հերքելով, թե այդ քայլը վարչապետին աջակցելու նպատակ ուներ:

Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց  կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ եւս, որոնք պետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը: Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ