09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անհանգստացած

Առևտուրը ԵԱՏՄ անդամ երկրների միջև շարունակում է կրճատվել Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին և փոխադարձ առևտրի տարեկան արդյունքներն ամփոփող վիճակագրական տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016թ. ընթացքում անդամ երկրների փոխադարձ առևտուրը նվազել է շուրջ 3 մլրդ դոլարով կամ 6,7 տոկոսային կետով: Զուգահեռաբար կրճատվել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին առևտուրը […]

Նոր հեռանկար

Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի […]

Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը

Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը: ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել   պետական ֆինանսների  կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը,  ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը: Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը […]

Ղրղզստանը հրաժարվել է հակահայկական հայտարարությանը միանալ․ Բաքուն հիստերիայի մեջ է

Ղրղզստանն Իսլամաբադում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ հրաժարվել է միանալ եզրափակիչ հայտարարությանը, որը հակահայկական ձեւակերպումներ էր պարունակում: Փաստաթղթում նշված էր,որ իբր Արցախը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, եւ կազմակերպության անդամ երկրների տարածքներում առկա չկարգավորված հակամարտությունները, մասնավորապես, հայ-ադրբեջանական հիմնախնդիրը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ավելի լայն ձեւաչափով համագործակցության հաստատմանը: Ղրղզստանի նման դիրքորոշումն իսկական հիստերիա […]

Ովքեր չեն համապատասխանել ՊԵԿ-ի ստանդարտներին…

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ օպտիմալացումը սկսելու են հենց իրենցից: Վերջերս էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտնել, որ վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Henaran.am-ը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքից ազատվածները չէին համապատասխանում ՊԵԿ-ի ստանդարտներին: «Բնականաբար, […]

«Ջոկող, շուստրի ․․․ տերտերներն են բիզնեսների մեջ »

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, պաշտոնապես նշվում է որպես  Գործարարի օր: Մեզանում «գործարար» բառը տարբեր ընկալումներ ունի. երբեմն, ցավոք, այս բառը ասոցացվում է ընդհուպ մինչև  «օլիգարխ» բառի հետ: Ինչպիսի՞ն պետք է լինի գործարարի կերպարը և ինչպիսի՞ն է այդ կերպարը հայկական իրականությունում. ահա այս հարցումներով դիմեցինք   […]

Բարեխիղճ գործարաները պարգևների արժանացան

Այսօր  «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված  մրցույթի շրջանակում    մրցանակների   արժանացան  արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում առանձնացած կազմակերպությունները և ընկերությունները:   Մրցանակաբաշխությունն ամենամյա է . այն անցկացվում է մեր երկրում  արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով: Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման […]

Հարկայինը նոր պե՞տ կունենա. Իրատես

Աժ ընտրությունները չսկսված, արդեն խոսում են կառավարությունում և գերատեսչություններում նոր նշանակումների մասին։ Ի դեպ, այս ցավը պատել է նաև ժողովրդին։ Այսօր քննարկվող թեմաներից մեկն էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հարկայինի պետ նշանակելու խոսակցու թյունն է։ Թե այս ասեկոսեները որքա՞ն են հիմնավոր, կարճ ժամանակ անց պարզ կլինի։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

30 միլիոն դոլարի ներդրում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «ՎիմպելԿոմ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիին, գործառնական արդյունավետության գծով տնօրեն Ալեքսանդր Մատյուշկային  և արտաքին կապերի հարցերով գլխավոր տնօրեն Մարկ Մաքգանիին: Բարսելոնայում կայացած «Mobile World Congress»-ի  շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին` հայտնելով, որ ընկերությունը վերանվանվում է «VEON»: Սա նպատակ է […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

   Նավթի համաշխարհային գներըշարունակում են նվազել:    WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.48 տոկոսով՝ մինչև 53.57 դոլար մեկ բարելի դիմաց:   Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.39 տոկոսով՝ մինչև 56.14դոլար մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի