21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կրճատել են

Ցանկացած օպտիմալացում կամ ծախսերի խնայում պետք է լինի հիմնավորված և տրամաբանության շրջանակներում։
Բայց, երբ պետության ներկայացուցիչները սկսում են տնտեսել առանց այն էլ ամենաանպաշտպան համարվող սոցիալական շերտերի հաշվին` հավաքարարներ, բանվորներ, վարորդներ, անթույլատրելի է։

Քիչ առաջ տեղեկացա, որ Ազգային Ժողովի աշխատակազմի մեջ մտնող սպասարկման անձնակազմի ներկայացուցիչների առանց այն էլ ցածր աշխատավարձերը կրճատվել են մինչև 30% ։ Այն պայմաններում, երբ ժողովուրդը հայտնվել է անելանելի վիճակում, երբ գործազրկությունը դարձել է օրհասական խնդիր։ Պետական մակարդակով նմանօրինակ ֆինանսական հարվածները նորովի են խթանում արտագաղթը. երևույթ, որը հավակնում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ դառնալուն։

Առանց այն էլ, տնտեսական բոլոր տեսակի վերլուծություններն ու փորձագիտական եզրակացությունները վկայում են, որ մեր տնտեսությունը չի դիմանում փորձություններին, մրցունակ չէ, այս պայմաններում ցածր աշխատավարձ ստացող մարդուց վաստակածի ևս 30% կրճատոումն ուղղակի անընդունելի է և վիրավորական այն մարդու համար, ով առանց այդ էլ սիմվոլիկ գումարով է ստիպված ընտանիք պահել։

Հ.Գ. Հարց է, արդյոք կարո՞ղ են այդ նույն կրճատումներն իրականացողներն այդ աշխատավարձով ընտանիք պահել, երեխային ուսման տալ, վճարել կոմունալ ծախսերը ու, առհասարակ, արժանապատիվ ապրել։

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ