10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքերը ցույց են տալիս ՝  նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.39 տոկոսով՝ մինչև 48.05 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է […]

«Չենք պատրաստվում աշխատավարձի, թոշակի բարձրացում անել` պարտք վերցնելու հաշվին» /տեսանյութ/

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ուսումնասիրել է տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացված  ծրագրերը, որոնք վերաբերում են տնտեսությանը: Դրանք, ըստ նախարարի,  թեև ականջահաճո են, բայց, միաժամանակ, անիրատեսական: «Ըստ ձեզ` արդյո՞ք մեր թիմը չունի ռացիոնալ մտածելակերպ, որ ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ։ 446 մլրդ դրամ մենք այսօր միայն աշխատավարձ ենք տալիս 2017թ. […]

«Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով» /տեսանյութ/

2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում:Այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը։ «Հունվար-փետրվարի օպերատիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով:  Աճը պայմանավորված է եղել ծառայությունների, արդյունաբերության և առևտրի համապատասխանաբար՝ 11.1 տոկոս, 16.1 տոկոս և 9.6 տոկոս աճերով։ […]

Սերժ Սարգսյանը գոհ է

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ: Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը […]

«Նայեք սաղ նաչալնիկ չլինեն` Ժոստկի » . որտեղ է վարչապետի կես միլիոն դոլարը

Վարչապետ նորից «Կումայրի» -ում էր: Քարոզարշավից  առաջ` աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը: Նա նախ այցելել է Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների գյուղեր` Մեծ և Փոքր Մանթաշներ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան և Արևիկ: Ծանոթացել է տեղի խնդիրներին, գյուղացիները  իրենց հուզող  հարցերն են բարձրացել, որոնք հիմնականում վերաբերվել են  բերքի իրացմանը,  սերմացուների ձեռքբերմանը, արտագաղթին: Իսկ ավելի ուշ կառավարության […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքները ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են:  WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.82 տոկոսով՝ մինչև 48.38 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.60 տոկոսով՝ մինչև 51.45 […]

Մարդիկ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց երաշխիք են ուզում. քաղաքացին՝ վարչապետին

Քաղաքացիներից մեկն այսօր ՀՀԿ-ի նախընտրական քարոզարժավի ժամանակ հայտարարեց, որ ոտքով քայլել է  Ջավախքու ու պարզել, որ այնտեղի բնակիչները պատրաստ են վերադառնալ հայրենիք, սակայն նրանց երաշխիք է պետք, որ նորմալ կապրեն: Վարչապետը նշեց, որ երաշխիքը կարող է լինել միայն աշխատատեղը: Քաղաքացին արձագանքեց, թե անընդհատ ասում են, ասում, սակայն ոչ Լամպերի գործարանն է աշխատում, ոչ Նաիրիտը: Կարեն […]

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։ Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 ՀՀ դրամ նվազագույն և 485.50 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 ՀՀ դրամ նվազագույն և 488.50 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 508  ՀՀ դրամ նվազագույն և 503 առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 518 ՀՀ դրամ նվազագույն և 523 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8։20 ՀՀ դրամ նվազագույն և […]

Երբ խոստումները դառնում են անիրատեսական…

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է՝ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում շատ են անիրատեսական խոստումները: Այս մասին վերջինս նշեց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի մասին քննարկմանը։ «Ցավոք սրտի, բազմաթիվ են խոստումները,  որոնք անգամ տնտեսագետ չլինելով կարելի է գնահատել որպես անիրատեսական: Խոստումները հանրության մոտ ձևավորում են բացասական տրամադրություններ, առանց այդ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի