Կադրային փոփոխություններ. Հրապարակ
Ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կառավարությունում տեղի կունենան կադրային տեղաշարժեր, բայց՝ ոչ արմատական։ Փոփոխությունները հիմնականում կառնչվեն տնտեսական բլոկի նախարարներին։ Այդ թվում և փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՞ն՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրից։ «Ոչ-ոչ, Վաչե Գաբրիելյանն ամենապլադատվորնի նախարարն է մեր կաբինետում»։
Խնդիրը, ըստ ամենայնի, կառնչվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Կարայանին, ինչպես նաև կոալիցիոն քվոտաներով ՀՅԴ-ին տրված պորտֆելներին։ «Ոչ այն մասով, որ կոալիցիա չի լինի ՀՅԴ-ի հետ։ Կլինի, պարզապես հնարավոր է ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները պառլամենտ մտնեն, և ՀՅԴ-ին տրված կրթության և գիտության, տարածքային կառավարման, բնապահպանության նախարարների պորտֆելները փոխարինվեն այլ պորտֆելներով»,– ասաց թերթի աղբյուրը։ Իսկ առողջապահության նախարա՞րը։ «Նա, հավանաբար, կմնա»։ Հնարավոր է «վերանայվի» սփյուռքի Նախարարի պորտֆելը :
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :