12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա»

Հունիսի 12-ին կարկուտ  է տեղացել  հանրապետության որոշ հատվածներում: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում, այդ թվում Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ համայնքներում: Վնասի ծավալների մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա:  Արմավիրի մարզի Մրգաստան  համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

«Հայաստանը մի շարք ոլորտներում առաջատար դիրքերում է»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային: Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցի համար և առաջարկել քննարկել ինչպես առաջիկա միջկառավարական նիստին, այնպես էլ հայ-տաջիկական առտևտրատնտեսական կապերին առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, […]

Պետք է հնարավորինս աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ  շարունակվում են մայրաքաղաքում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցությունները՝ կառուցապատման աշխատանքներով պայմանավորված Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու և նրանց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություններ են ձեռքբերվում սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին […]

«Մեղուներից շատերը սատկում են քիմիկատների պատճառով»

Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը խոչընդոտում են որոշ  հիվանդություններ:  Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիայի ղեկավար Վանուշ Դավթյանը: Բանախոսը շեշտեց՝  մեղվաբուծության զարգացման հարցում  երկրորդ  կարևոր խնդիրը քիմիկատներն են, որոնցով հողը մշակում են: «Մեղուներից շատերը սատկում են այդ քիմիկատների պատճառով: Այն օրերին, երբ դաշտերը մշակվում են քիմիկատներով, անհրաժեշտ է մեղվաբույծներին զգուշացնել մեղուներին […]

Ռոբերտ Քոչարյանն էլ էր ասում` թրաշված չեն

«Մեր խնդիրը պիտի լինի երկիրը հզորացնել, տնտեսությունը ուժեղացնել, բայց բոլոր խոսակցություննեը, ցավոք սրտի, եկան, հանգեցին թրաշվելու խնդրին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը: «Եթե հիշում եք, մի անգամ էլ հոկտեմբերի 27-ին դա մեջտեղ եկավ, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ թրաշված չեն: Կարծես թե, այս երկրի թիվ մեկ խնդիրը թրաշված լինելն է»,-նկատեց նա: Արա […]

Տխուր է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շռնդալից կերպով մուտք գործեց քաղաքական դաշտ, բայց հետո նրա  վարկանիշն աստիճանաբար ընկավ, քանի որ  հասարակությունը նկատեց՝  ոչինչ չի փոխվում:  «Հիմա վարչապետի ռեյտինգը նվազում է, քանի որ հասարակությունը դրական արդյունք չի տեսնում նրա գործունեությունից:  Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք՝ այդ երկու վարչապետերն էլ զբաղված էին նկարչությամբ. թվեր […]

Պատերազմ չի հայտարարում. ի՞նչ կանի «Ծառուկյան» խմբակցությունը (տեսանյութ)

«Երբ որ կլինի Կառավարության ծրագիրը, կուսումնասիրենք: Մենք երբեք այն ուղու վրա կանգնած չենք եղել, որ ինչ-որ նախագիծ ի սկզբանե պիտակավորենք կամ անհարկի գովաբանենք: Եթե կլինի նախագիծը, կտեսնենք, մեր դիրքորոշումը կարտահայտենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի տրամադրվածություն կա Կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրի վերաբերյալ: Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եթե Կառավարության […]

ՊԵԿ-ից պարզաբանում են

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի:

Որ ասեմ՝ գոհացնում են՝ չէ, ես ավելի կուզեի. վարչապետ (տեսանյութ)

«Այո, ներդրողների ակումբը կա, գործում է»,- ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ներդրողների ակումբն իրեն արդարացնում է, այսպես պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ներդրումների մասով նա ասաց, որ այս շաբաթ վիճակագրություն կներկայացվի, թե ինչքան ներդրումներ են եղել այս մի քանի ամիսների ընթավքում: Հարցին, թե արդյունքներն իրեն գոհացնում են, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Որ ասեմ՝ գոհացնում են՝ չէ, ես […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480.50 ՀՀ դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 483.50 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքներով:   Մեկ եվրոն գնվում է 531 դրամ նվազագույն և 538 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 541 դրամ նվազագույն և 546 դրամ առավելագույն փոխարժեքներով:   Ռուսական մեկ ռուբլին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի