21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մառլեն Դիտրիխին ուղղված Հեմինգուեյի նամակը կվաճառվի 50 հազար դոլարով

Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյի` դերասանուհի Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը կվաճառվի մարտի 17-ին կայանալիք առցանց աճուրդում` 50 հազար դոլարով: Նամակը գրվել է գրողի ինքնասպանությունից 6 տարի առաջ` “Ծերունին եւ ծովը” գրքի հիման վրա նկարահանված կինոնկարի էկրան բարձրանալու ժամանակ: Հարկ է նշել, որ Դիտրիխն ու Հեմինգուեյը մտերիմ ընկերներ են եղել:

“Ժամանակ” ֆիլմի սաունդթրեքը պատրաստ է /վիդեո/

Երեկ՝ մարտի 10-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահում տեղի ունեցավ “Դու մեզ հետ ես” խորագրով համերգ, որն ուղեկցվեց  “Ժամանակ” ֆիլմի սաունդթրեքի շնորհանդեսով: Ֆիլմի երաժշտության հեղինակը ռոք երգիչ  Վահագ Ռաշն է: Հիշեցնենք, ֆիլմը նկարահանվում է զրո բյուջեով, իսկ ցուցադրությունից ստացված հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը: Համերգում երգեցին Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Լիլիթ Ռուշանյանը եւ ուրիշներ: Համերգը նվիրված էր […]

Դոնեցկում պղծվել է Տարաս Շեւչենկոյի հուշարձանը /ֆոտո/

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում պղծվել է հանրահայտ բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը, տեղեկացնում է УНИАН-ը: Անհայտ անձինք անվայել բառեր են գրել հուշարձանի վրա: Այս միջադեպը շատ է բարկացրել Դոնեցկի բնակիչներին:

Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա. նվիրված կանանց

Մի կյանք արժե Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա. – Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի` Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի: Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս, Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս, Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`  Կին կգտնես, բայց մայր երբեք […]

Ես սիրում եմ վտանգը. Պատրիսիա Կաասը Երեւանում է

Այս տարի ՛՛Ֆրանկոֆոնիան՛՛ Հայաստանում մեկնարկվեց Պատրիսիա Կաասի ՛՛Կաասը երգում է Պիաֆ՛՛ համերգային ծրագրով: Մենահամերգից մեկ օր անց երգչուհին հանդիպեց հայ լրագրողների հետ: Կաասը մասնավորապես ասել է. ՛՛Շնորհակալ եմ ինձ Հայաստան հրավիրելու համար: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ֆրանսիական երգարվեստի լեգենդ Էդիտ Պիաֆին նվիրված համերգային ծրագրով ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ էի Հայաստանում և չգիտեի, թե […]

Թող գան, ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում. Սահակյանը՝ Գառնու տաճարից

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ասուլիսում: ՛՛Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևէիցե բան անել, որովհետև նախ տաճարի շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի՛՛: Դիտարկմանը, որ Մշակույթի […]

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից

”Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են […]

Ես հավատարիմ ամուսին եմ. Ռ. Գալիանո

’’Չնայած չափազանց խիտ համերգային գրաֆիկին` Հայաստանի և հայ հանդիսատեսի համար ֆրանսիացի աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն միշտ էլ ժամանակ և ցանկություն գտնում է: Նա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ մարտի 5-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար:  ‘’Երկու պատճառ կա Հայաստանում լինելու համար` նախ շատ եմ սիրում հայ հանդիսատեսին,  երկրորդ` Վահան Մարտիրոսյանի հետ երկարամյա բարեկամական-ընկերական կապ ունենք, որը շատ թանկ է […]

Հայկական ֆիլմը հաղթող է ճանաչվել հայտնի կինոփառատոնում

Հայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը, որն անցած տարի ներկայացված էր Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին, հաղթող է ճանաչվել Ֆլորիդայում անցկացված Tally Shorts կինոփառատոնում`ստանալով փառատոնի ֆավորիտ ֆիլմերի երկրորդ մրցանակը: Իսկ Մանհեթենի միջազգային կինոփառատոնում, որտեղ «Որսորդ» ֆիլմը ներկայացված էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին: ««Որսորդը» ժյուրիի հիացմունքին արժանացավ: Նրանց հիացրել էր ինչպես դերասանական խաղը, […]

Ոչ հոգեւորի հաշվին. վարչապետին նամակ են գրել /վիդեո/

 ՀՀ Գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը  և Հայաստանի  արդյունաբերողների եւ գործարարների միության բաժնի ղեկավար Ինգա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու հետ կապված իրենց մտահոգությունները: “Գառնու տաճարը մեծ արժեք է եւ երբ ասում ենք Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, նախ եւ առաջ նկատի ունենք Գառնու տաճարը: Չեմ պատկերացնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի