14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Թող գան, ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում. Սահակյանը՝ Գառնու տաճարից

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ասուլիսում: ՛՛Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևէիցե բան անել, որովհետև նախ տաճարի շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի՛՛:

Դիտարկմանը, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թույլտվություն է տվել՝ նշելով, որ մարդիկ կարող են գնալ այնտեղ, ուտեն, խմեն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն խմեն, բայց հուշարձանից դուրս հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում՛՛։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ