Հանրապետության նախագահը (և նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին․ Արամ Օրբելյան
Փաստաբան Արամ Օրբելյանը գրում է․ Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակությունը շունչները պահած սպասում է, կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, հաշվարկում են ժամկետները երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են ինչ կլինի, եթե […]