26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Օրակարգում է միջանկյալ տարբերակ կամ պատերազմ բանաձեւը. Իրավունք

Նախօրեին մեկնսւբանություններ պահանջող հերթական հայ­տարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը: Խոսելով ԱՍՆ՝ ՄԱԿ֊ի գսւգաթաժողով մ՛եկնելու մասին՝ նա տեղեկացրեց. «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»: Եթե պարզվի, որ իրոք Փաշինյանը երեւանյան ընտրու­թյուններում իր մեկ ձայնի համար է հետաձգել ԱՄՆ մեկնելը, ապա դա առնվազն անպատաս­խանատու արարք […]

Ուրիշ Հայաստան՝ «Մերժիր բոլորին»

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ […]

Իրավիճակը սահմանին մտահոգիչ է. այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը

«Սահմանին իրավիճակը  բավականին լարված է, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ հայկական պետությունների ողջ սահմանի երկայնքով կրակոցներ են լինում, ընդ որում, ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն ռազմական դիրքերի եւ զինվորականների ուղղությամբ: Սրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք միմյանց ուղղված սպառնալիքների եւ հայտարարությունների ֆոնի բարձրացում եւ Երեւանից եւ Բաքվից, հետեւաբար, այս ամենի արդյունքը […]

Այդ ժամանակ օրինա­չափորեն միանալու է Նիկոլ Փա­շինյանին փոխարինելու ժամացույցը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վճռականու­թյանը, հետեւողականությանը եւ խի­զախությանը դժվար է կասկածել, սա­կայն պետականություն կայացնելու, պատասխանատվությունն իրացնելու նրա եւ նրա թիմի անկարողությունը նվազեցնում է իշխանությունը վերց­նելու նրա իսկ հնարավորությունները: Փաշինյանն ընտրություններ չի կեղծե­լու, սակայն չկայացած պետությամբ հազիվ թե կարողանա հաղթել արդեն խորհրդարանի ապագա ընտրություն­ներում: Իսկ գործող Ազգային ժողովը հայոց պետականության իրական վտանգներից է։ Եվ ահա այդ ժամանակ օրինա­չափորեն […]

Ապօրինի ձայնագրությամբ փաստվում է դատարանի նկատմամբ միջամտության հնարավորությունը. Գեւորգ Կոստանյան

Ես կարող եմ արձանագրել՝ դատական իշխանության անկախության երաշխավորումը միշտ եղել՝ սրանից 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ  հիմա էլ եւ ես բազմիցս եւ որպես գլխավոր դատախազ եւ որպես ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ , այդ մասին խոսել եմ հրապարակային, որ մենք դատավորների անկախությանը եւ ճնշում գործադրելը բացառելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,-այսօր խորհրդարանում ԱԺ քննիչ […]

Ոչ մի արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու ու դա Փաշինյանը լավ գիտի

Ոչ մի արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու ու դա Փաշինյանը լավ գիտի։ Ավելին ասեմ՝ այս ողջ կրկեսը զուտ նրա համար է արվում, որ կառավարության տապալումը չնշանակի նաև քաղաքական կարիերայի տապալում, իսկ ողջ մեղավորությունը բարդվի նենգ ռեժիմի ու հակահեղափոխության վրա։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը որևէ շանս չունի հասնելու նրան, որպեսզի ԱԺ-ի ինքնալուծարման մասին […]

Բան փոխվե՞ց. Հրապարակ

Մեր հասարակությունն այնքան է մեկուսացված մեծ աշխարհից, որ մենք շարունակ «հեծանիվ ենք հո­րինում» կամ զարմանում ամենատարրական իրողությունների վրա: Երկու բարձրաստիճան իրավապահներին գաղտնսղսելու փաստից խիստ զարմացած մեր հանրությունը մո­ռանում է, որ աշխարհի ամենահզոր երկրներում անգամ բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետությունների ղեկավարների գաղտնի խոսակցու­թյունն ու նամակագրությունն են պարբերաբար բացահայտվում: Ո’չ Արթուր Վանեցյանն է ավելի հզոր, քան Անգելա Մերկելը, […]

Ինչու հեղափոխության սիմվոլը դարձավ Կարգին Հայկոն. Իրավունք

Ժամանակին երեւսւնցիները մեծագույն պատուհաս էին համարում կեսգիշերից հետո բաց լուսամուտներով ավտոմեքենաներում կամ տարատեսակ «օբյեկտներում» մինչեւ վերջ քոքած կլկլացող երաժշտությունը կամ գիշերային հրավառությունները: Բայց պարզվեց, դրանից մեծ պատուհաս էլ կա՝ թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավը փոխվարչապետի կատարմամբ: Եվ ամեն օր որեւէ թաղամաս արժանանում է այդ դժբախտությանը՝ լսել հիստերիկ ելեւէջներով եւ գունեղ սպառնալիքներով վարչապետական ձայնը: Այն, որ «Իմ […]

Անընդունելի է, որ իրավապահներն առաջինը մտնում են լրագրողական միջավայր.Շուշան Դոյդոյան

«Ինձ համար անընդունել է, որ իրավապահ մարմինները առաջինը մտնում են լրագրողական միջավայր, խուզարկում են, ավելին՝ բռնագրավում են խմբագրական գործիքները, համակարգիչները եւ պարալիզացնում խմբագրակազմի  աշխատանքը: Ստացում է այսպես՝ տանենք ամեն ինչ, հետո կստեսնենք, ինչը մեզ պետք է, կպահենք, ինչը պետք չի՝ կվերադարձնենք: Սա անընդունելի է»,- Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով Yerevan.Today-ի  խմբագրությունում իրականացված խուզարկությանը, ասաց Ինֆորմացիայի ազատության […]

«Լավ են անում՝ Հրապարակում այծ են բռնաբարում, զատո հիմա ավելի լավ է»

Սոցիալական հոգեբանությանը վաղուց է հայտնի զանգվածային փսիխոզ երևույթը, բայց թեև վստահ չեմ, որ իրականությունից փախուստի զանգվածային դրսևորումները, այն էլ՝ գրեթե համազգային մասշտաբների, կարծում եմ, որ բավականին նոր ֆենոմեն է։ Ու այսօր մենք հենց այդ երևույթին ենք ականատես լինում, երբ ապրիլ-մայիսին մինչև հոգու խորքը Փաշինյանին վստահող ու հավատացած հազարավոր մարդիկ սկսում են դրսևորել բացարձակ իռացիոնալ վարք։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի