04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱԺ-ն ցրելու չորս ճանապարհ՝ ո՞րը կընտրի Փաշինյանը. Հրապարակ

Քաղաքական կուլիսներում քննարկվող միակ թեման Փաշինյան-խորհրդարանական ֆրակցիաներ առաջիկա բանակցություններն են՝ խորհրդարանը լուծա­րելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ Բոլոր ֆրակցիաներն էլ համաձայն են բանակցել։ «Առաջին հերթին՝ ժամկետների շուրջ։ Կարծում եմ՝ բոլոր ուժերն էլ նպատակահարմար կհամարեն ընտրությունները գարնանն անցկացնել, ոչ այս դեկտեմբերին՝ հազար ու մի պատճառով։ Արտահերթ ընտրությունների անցկացման 4 տարբերակ կա, բոլոր 4-ի ռիսկերն էլ մեծ են։ Առաջինը՝ ար­տահերթ ընտրություններ նոր օրենսգրքով. առ այս պահն այն ընդունված չէ, ընդունվելուց հետո պետք է ուղարկվի Վենետիկ, եթե անգամ շատ արագ պատասխանեն, ընտրություններին պատրաստվելու ժամկետ է պետք՝ 6 ամսից մինչեւ 1 տարի։

Երկրորդ տարբերակ. հին օրենսգրքով, այսինքն՝ ուժի մեջ է մնում ռեյտինգային ընտրակարգը։ Ունի՞ այդքան ռեյտինգային թեկնածու «ՔՊ»–ն, Երեւանի քաղաքապետին անցկացնելու համար Փաշինյանն ամեն օր թեկնածուի հետ գնում էր քարոզարշավի, սակայն չի կարող ռեյտինգայիններից բոլորի հետ քարոզարշավի գնալ՝ գումարած մարզերում առկա «ռեյտինգ» ունեցող թեկնածուները, որոնք կարող են չլինել «ՔՊ»-ից։ Սրա խոցելի կողմերից մեկն էլ այն է, որ նույն «ՔՊ»–ն մշտապես քննադատել է ռեյտինգային ընտրա­կարգը, եւ հարց կհնչի՝ ինչու եք կրկ­նում ՀՀԿ-ի սխալները։

Տարբերակ երրորդ՝ սահմանադրական փոփոխությունների ճանապահով ցրել Աժ-ն։ Սա 3 քայլանոց կոմբինացիա է. (ո՞վ է հանդես գալիս այդ նախաձեռնությամբ՝ կառավարությունը, պատգամավորները, թե ժողովուրդը՝ 200 հազար ստորագրությամբ, որից հետո պետք է պառլամենտը հաստատի փոփոխությունները։ Մենք՝ ՀՀԿ-ակւսններս, այս պահին որոշել ենք՝ համաձւսյնություն չենք տա, բայց սպասենք բանակցությունների ավարտին։ Հետո հաստատված օրինագիծն ուղարկվում է ՍԴ՝ այնտեղ եւս հաստատվելու։ Այս տարբերակի դեպքում եւս երկար ժամանակ է պահանջվելու։

Ամենահավանականը չորրորդ տարբերակն է. Փաշինյանը պայմանավորվում է ֆրակցիաների հետ, որ հրաժարական է տալիս, երկու անգամ պառլամենտը վարչապետ չի ընտրում, իրավունքի ուժով պառլամենտը լուծարվում է. Այս տարբերակի ռիսկային լինելու դեպքում Փաշինյանը ժողովուրդ է հավաքում, շրջափակում է պառլամենտը, մինչեւ պառլամենտը տեղի է տալիս։

Եթե՝ ոչ, պառլամենտը կարող է նիստը հրավիրել մեկ այլ վայրում, ասենք՝ Ջերմուկում. օրենքն ասում է՝ անհնարինությաև դեպքում պառլամենտը կարող է իր նիստն այլ տեղ հրավիրել, եւ ընտրում է նոր վարչապետ։ Բոլոր դեպքերում, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»,-ասաց թերթի զրուցակից ՀՀԿ «իդեոլոգը»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ