19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Պուտինի ընտրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի եզրափակչին:

Բաքվում հանդիպումներից հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով: Հիշեցնենք, այս գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եւ մինչ Երեւանում պաշտոնական աղբյուրները հաստատում են Պուտինի առաջիկա այցը Հայաստան, ռուսական կողմը շտապում է տեղեկացնել՝ ՌԴ նախագահի այցը ՀՀ այս տարի քիչ հավանական է: Սրան հետեւում է Կրեմլից եւս մի տեղեկատվություն.

«Ադրբեջանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարների մակարդակով, շատ ակտիվ է», – լրագրողներին ասել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Պուտին-Ալիեւ վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում:

Փաստորեն, Մոսկվան շարունակում է «չհավատալ արցունքներին» ՝  դեռեւս չվստահելով Փաշինյանի կառավարությանը: Միայն թե հստակեցվում է, թե ում է Մոսկվան հավատարիմ գործընկեր համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ