26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի կառավարման ժամկետը. Հրապարակ

Իշխանության ականջը պետք է բաց լինի՝ տարբեր ազդակների, ահազանգերի, զգուշւսցումների համար։ Սխալը հուշողներին, իրենց քայլերը քննադատոդներին թշնամի ու հակառակորդ հռչակելը նոր բան չէ՝ մեր բոլոր նախկին իշխանությունները, բոլոր առաջին դեմքերը հակված չեն եղել քննադւստություն լսելու եւ իրենց վարած քաղաքականության մեջ շտկումներ մտցնելու։

Բոլորն իրենց անսխալական են հա­մարել՝ Աստծո ընտրյալ, որի գործերն անքննելի են հասարակ մահկանացուներիս համար։ Դա էլ հենց նրանց խանգարել է, ոմանց՝ անգամ կործանել։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ուշադիր լիներ եւ հասկանար, որ 2015 թվականին Նորքի զինված խմբի բացահայտումը, ապա 2016-ի ամռանը «Սասնա ծռերի» ի հայտ գալը ոչ թե «թշնամիների, տեռորիստների» դավադրություն են, այլ լուրջ ազդակ, որը հուշում է հա­սարակական տրամադրությունների մասին, եւ որոշակի կտրուկ փոփոխություններ կատարեր երկրում, 2018-ի հեղափոխությունն ու հանրային ատելության այս հեղեղը չէր զգա իր մաշկի վրա։

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995-ին խորհր­դարանական ընտրությունների ժամանակ լսեր ու հետեւություններ աներ հանրային տարբեր լսարաններում հնչող քննւսդատությունից, 1996-97-ի դեպքերը եւ վաղաժամ հրաժարականը չէին հաջորդի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չգնար «Ա1+»–ի փակմանը, քաղաքական հակառա­կորդներին չզրկեր լիարժեք քաղա­քական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, չխրախուսեր ոմանց հանցագործություններն ու անգործությունը, իշխանական կաբինետներում եւ պառլամենտում անարժաններին չներդներ, այսօր հանրային կարծիքն այսքան մերժո­ղական չէր լինի իր հանդեպ։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի «չլսելու» ժամանակը։ Կունենա այնքան իմաստնություն վարչապետը, որ չփակի ականջները քննադւստության առաջ, դրանով էլ պայմանավորված կլինի իր ժամկետը։

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ