31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. Փաստ

Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է […]

Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա․Հրապարակ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում: Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ […]

Ի՞նչ են անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները

Փաստը գրում է. «Վերջին օրերին չափազանց ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ապա և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դեյվիդ Քոյենին։ Ամերիկյան դեսանտի Հայաստանում հայտնվելու վերաբերյալ հաղորդվեց պաշտոնապես, ընդ որում տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարը լինելով ՀԱՊԿ, […]

«Էրմենիսթանի մեր նահանգապետը». Թուրքիան ցնծության մեջ է

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը: Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են: Ցնծության իրական պատճառը, սակայն, […]

Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. Փաստ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է […]

Դռները բացվում են ներսից: Ստրատեգիական համբերության մասին

Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել […]

Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211. Ժողովուրդ

Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, […]

Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. Փաստ

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային […]

Ինչի՞ համար է ոստիկանությունը՝ միայն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելո՞ւ. Փաստ

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված