27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բրայզան ակնարկում է, որ Փաշինյանն «այո» է ասել Բոլթոնի պլանին և «այո» է ասել արցախյան խնդրի տխրահռչակ փուլային լուծման տարբերակին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը ցույց տվեց, որ, ըստ էության, այս փուլում սառեցված գործընթաց է Արցախի ֆրոնտում, և այն մարդիկ, ովքեր ստվերային ներգրավված են եղել գործընթացի մեջ, մասնավորպես հենց ինքը` Մեյթյու Բրայզան, ստիպված են բացել փակագծերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով […]

Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը: Մի փոքր համեստ եղեք /ֆոտո/

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին: Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է: Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների “տեղափոխումով” և նրանց սպասարկումով… Հիմա հարց… Արդյո՞ք Հայաստանի վարչապետի […]

Վարչապետը սկսեց վերացնել դատական իշխանությունը, որ ինքն ու Տեր֊Պետրոսյանը լինեն մարտի մեկի միակ դատավորը

Սա Հայաստանի մարդու իրավունքների վիճակի կորն է։ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց […]

«Who is mister Pashinyan?»

Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների […]

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է, եւ ցուցարարները կարող են այդտեղ մուտք գործել` միայն ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելով: Ինչ լավ է, չէ՞: Ամուլսարի համար պայքարողները  պետք է Միրզոյան Արարատի համաձայնությունը վերցնեն, իսկ 11 ամիս առաջ` 2018-ի հոկտեմբերի 2-ին,  արդյո՞ք  ԱԺ դարպասները բացել տված եւ հազարավոր ցուցարարներ ԱԺ բակ կանչած Նիկոլը դա համաձայնեցրել էր ԱԺ  նախագահ Արա Բաբլոյանի հետ:, հարցնում է «Իրավունքը»: ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ՀԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵ՞ՐԸ Անշուշտ, մեկ տարի առաջ ԱԺ բակում լեփ-լեցուն ագրեսիվ ցուցարար լցնելը ԱԺ  նախագահի հետ համաձայնեցնելու  մասին   հարցադրումը հռետորական է:  Իհարկե, Արա Բաբլոյանի հետ որեւէ բան համաձայնեցնելը ո՛չ  Նիկոլի, ո՛չ էլ  նրա կանչած «դուխովների» ու  «դուխովկաների» մտքի ծայրով իսկ չէր անցել:  Նրանք ճիշտ, թավշյա, հեղափոխական ցուցարարներ էին, Արա  Բաբլոյանը` «հանցավոր ռեժիմի» ԱԺ նախագահ,  հետեւաբար կարելի էր ներխուժել ԱԺ բակ,  դա դադարել էր  հատուկ պահպանվող տարածք լինելուց, քանզի ՀՀԿ-ն  էր ԱԺ մեծամասնությունը: Իսկ Ամուլսարի համար եկած  ցուցարարները սխալ ցուցարարներ են… ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ Ախր, ինչպես են համարձակվել դեռ մի բան էլ գալ Երեւան, երբ Նիկոլը լայվով խնդրել էր ջերմուկցիներին  ապաշրջափակել Ամուլսարը: Քիչ է, որ չեն ապաշրջափակել, մի բան էլ եկել խորհրդարանի բակ են մտել: Ճիշտ է, ի  տարբերություն 2018-ի նիկոլական ցուցարարների, ագրեսիվ չէին, բայց,  միեւնույնն է, նրանք վատն են, քանզի  ինչպես  չեն հասկանում, որ Նիկոլի խնդրանքը հրամանի է հավասար: Իսկ ՔՊCC-ում հիմա ավելի ու ավելի  շատ են  խոսում,  որ պետք է ուժով ապաշրջափակել,  ցուցարարներին էլ ծեծել,  բանտարկել, եւ այլն, եւ այլն…  Հիմա տեսնենք` ինչ է ասում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Հույս ունեմ` վարչապետի խոսքը  բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով  ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս  ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը  ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»: Այսինքն` Մակունցը հաստատեց, որ Նիկոլի խնդրանքը միայն անունով է խնդրանք, իսկ իրականում անառարկելի  հրամանի ուժ ունի: Եվ երբ լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ եք անելու` տանկե՞ր եք մտցնելու: Այդպիսի հարց տալը  օրինաչափ էր, քանզի ժամանակին նույն Նիկոլը խոսում էր ընդդիմությանը տանկերով ճզմելու մասին: Սակայն  Մակունցը մի բան էլ վրդովվեց. «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը  […]

Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից. Մեդիա պաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 75 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 66-ը՝ չեզոք։Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան, իսկ մյուս հոդվածները հիմնականում չեզոք են։ Բացասական […]

Ափսոս, պարոնայք, շատ ափսոս

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ Նախ ուզում եմ հարգանքս արտահայտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վարքագծի վերաբերյալ (չգիտեմ իր թիմում դա լավ կընդունեն թե վատ), ով մինչև վերջ փորձեց […]

Թեղուտի հանքում էկոլոգիական հանցագործություն է տեղի ունենում, եւ ի՞նչ, պետությունն ի՞նչ արեց. բնապահպան /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձան Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը: Բանախոսները մատնանշեցին Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները, որոնք անդառնալի կլինեն: Մանսագետների խոսքով՝ Ամուլսարի շահագործումը ռադիոակտիվ ազդեցության բարձացման մեծ ռիսկեր ունի,եւ այս հարցին որեւէ մեկը չի պատասխանում:  https://www.youtube.com/watch?v=xo75On1mSr0 Մանրամասները՝ տեսանյութում: 

Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը

«Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը։ Բանն այն է, որ պաշտպանյալը վաղուց էր ինքնախոստովանական ելույթներ ու ստատուսներ ներկայացրել, որոնցից պարզ էր դառնում, որ Հայաստանում դե ֆակտո վերացած է բանկային գաղտնիքը։ Նա հանուն շոուի ստացման հրապարակավ խոսում էր, թե ով ինչքան փող ունի բանկային հաշվի վրա կամ ինչքան վարկ է մարում։ Հիմա պաշտպանյալը պարզապես ուզում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի