15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Տարոսը մյուս գեներալներին»: Մոլի իշխանականի ցինիզմը. Փաստ

Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա: Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն […]

Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը

Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը: Երևանն, իսկապես, անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության […]

Էլի մի զոհ` Մարտի 1-ի զոհասեղանին

Լոսանջելեսյան «շռնդալի» ասուլիսում Փաշինյանն ուշագրավ բացահայտում արեց. ասաց, որ սարերն էլ շուռ գան, հետ է պտտելու պատմության անիվը` վերականգնելու է 1998-ի «ստատուս-քվոն»։ Այն, ինչի մասին տեւական ժամանակ ահազանգում են ընդդիմադիր մամուլը, ընդդիմությունը, վերլուծաբանների եւ քաղաքագետների ճնշող մեծամասնությունը`պնդելով, որ «նոր» Հայաստան «պոռալով»` մեզ տանում են հետ, դեպի «հնագույն Հայաստան»։ Իհարկե, սա ասվեց «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան […]

Ոչ մի լուրջ մարդ Փաշինյանի կողքին: Իշխանության որակը մտնում է նոր փուլ

Կոնսենսուս մինուս մեկ բանաձևը ստանում է շարունակություն. Ոչ մի լուրջ մարդ Փաշինյանի կողքին։ Այս ոչ այնքան պարտադիր, բայց անցանկալի ձևակերպման հեղինակը հենց վարչապետ Փաշինյանն է։ ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հրաժարականի պատմությունը ցույց է տալիս, որ գործող վարչապետը ոչ միայն խուսափում է գրագետ և հավասարակշիռ մարդկանցից, այլև չի տիրապետում հրաժարականների և աշխատանքային հարաբերությունների նորմերին։ Հայաստանից մինչև […]

Ով է պատասխան տալու այս արյան համար. Իրավունք

Երեկ առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում վնասվածքով; Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված ՙնագան՚ տեսակի զենքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն եւ պարկուճ: «Անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել» Նախկին ոստիկանապետի հետ կատարվածը ցնցել է նրա կոլեգաներին եւ առհասարակ իրեն ճանաչողներին: Իսկ Բջնիում, որտեղ գտնվում է նրա առանձնատունը, տեղացիները Հարությունյանին բնութագրում են, որպես հավասարակշռված, բարի, հարեւանասեր անձնավորության: Վերջինիս մոտ կանգնած աղբյուրները, ասում են, որ նախկին ոստիկանապետը շատ ծանր էր տանում երկրում ստեղծված անորոշ վիճակը: Վատ էր զգում, որ գեներալ տեղով հաճախ էին նրան ուժայինները, թեկուզ որպես վկա, հարցաքննությունների կանչում: Նեղվում էր, որ երիտասարդությունը թողնում, գնում է երկրից, որ ժողովուրդը հիասթափված է: Ասում են, շատ ինքնամփոփ, լռակյաց էր դառել, ներքին անհանգստություն կարծես ունենար: Արդարադատության գեներալ Կառլեն Թորոսյանն էլ, ով աշխատել է Հայկ Հարությունյանի հետ, մեզ հետ զրույցում նախ ասաց. – Ապշած եւ զարմացած եմ Հայկ Հարությունյանի հետ կատարվածից: Իր տեսակ մարդու դեպքում անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նա շատ հավասարակշռված, օրենքին հավատարիմ, օրգանի աշխատող էր: Միշտ սառը ու սթափ դատող անձնավորություն: Դրա համար եմ զարմանում: Վերջին անգամ Հայկին տեսել եմ մոտ երկու տարի առաջ` Կոնդում, օրգանի աշխատողներից մեկի հոգեհանգստին մասնակցելիս: Շատ ջերմ բարեւեցինք, հարցրեցինք միմյանց որպիսությունը, եւ վերջ: Խորապես ցավում եմ եւ չափազանց զարմացած եմ: Առաջին արյունը Գեներալի մահվան հետ կապված նախ նկատենք, որ թեեւ հենց առաջին պահին շրջանառության մեջ հայտնվեց ինքնասպանության վարկածը, սակայն շատ չանցած նաեւ խոսակցություններ լսվեցին սպանության հնարավորության մասին: Ինքնասպանության վարկածն առաջ քաշեց հենց Քննչական կոմիտեն՝ տարածելով տեղեկատվություն. «2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Նշված հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն, այսինքն՝ գոնե սկզբնական պահին սպանության  վարկածի մասին խոսելու առիթ պետք է որ չլիներ: Նաեւ հաշվի առնելով, որ նման հոդվածով քրգործ, որպես կանոն,  հարուցվում է, երբ վայրի նախնական զննությամբ ամեն ինչ վկայում է ինքնասպանության մասին: Եվ ահա պաշտոնական հաղորդագրությունից շատ չանցած` շրջանառության մեջ հայտնվեցին բավականին ուշագրավ լուրեր: Համաձայն դրանց, ինքնասպանության պահին նույնիսկ ականատեսներ են եղել՝ ֆիքսելով գեներալի վերջին  խոսքը. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,  ախր Ռոբերտ Քոչարյանն ու  Գեղամ Պետրոսյանը  մեղավոր չեն…»: Իսկ ահա ՔԿ-ն շտապեց ակնարկել, թե նման փաստեր չունեն:  Ավելի կոնկրետ, դիմել են սկզբնաղբյուր լրատվամիջոցներին՝ հարցաքննելու համար: Բայց այստեղ մեկ շատ ուշագրավ հարց. եթե նախաքննական մարմինը տեղյակ չէ ականատեսների մասին, ապա ումի±ց է կեսգիշերին «ահազանգ  ստացվել»՝ առանձնատանը դի լինելու մասին: Ականատեսների առկայության մասին ՔԿ-ի անտեղյակությունն այն  տպավորությունն է առաջացնում, որ նախաքննական մարմնի կարծիքով գեներալը մենակ է եղել առանձնատանը:  Բայց այդ դեպքում ո՞վ կարող էր կեսգիշերին տեղյակ լինել, որ դի կա, եւ ահազանգեր: Ու թերեւս նման հարցերը  հերքելու համար էր, որ ՔԿ-ից այնուհետեւ տեղեկացրին. «Դեպքին նախորդող օրվա ընթացքում որեւէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի  գործել»: Այսինքն, տանն էլի± մարդ է եղել: Ուրեմն նա չէ՞ր կարող նախ ահազանգել, ապա փոխանցել գեներալի վերջին խոսքը. կարող էր: Բայց ահա այն պահից, երբ տեղեկատվություն եղավ Հարությունյանի ինքնասպանության հնարավոր պատճառների  մասին, անմիջապես էլ ծնունդ առավ սպանության վարկածը, որը գեներալի այդ վերջին ենթադրյալ խոսքերին  քարոզչական պատասխանի տպավորություն էր թողնում: Այսպես, սպանության վարկածի տակ չդնելով որեւէ ռեալ  տրամաբանություն, փորձում էին բացատրել, թե դա ձեռնտու կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, Հայկ  Հարությունյանը ոստիկանապետ էր Քոչարյանի նախագահական 10 տարիներին, այդ թվում՝ 2008թ. մարտի  1-ին եւ, ըստ այդ վարկածի, կարող էր շատ ուշագրավ բաներ պատմել երկրորդ նախագահի մասին: Միգուցե:  Բայց կարող էր նաեւ որեւէ բան չպատմել կամ պարզապես ինչ-որ արտառոց պատմելու բան չունենար: Կարող էր, չէր  կարող. դրանք ընդամենը արհեստական մտավարժանքներ են: Իսկ փաստը հետեւյալն է. Տարօրինակ է, թեեւ Մարտի 1-ի գործով ոստիկանությունը հիմնական գործող  կառույցն էր, սակայն  Հ.Հարությունյանին  որեւէ մեղադրանք չներկայացվեց, թեեւ ժամանակին  սպասվում էր: Եվ դրանում  տրամաբանություն կա. եթե մեղադրանք ներկայացվեր ոստիկանապետին,  ապա միանգամից անիմաստ էր դառնալու  այդ օրը բանակային ուժերին ներգրավելու ու նրանց միջոցով մարդկանց սպանելու վարկածը, որը համառորեն փորձում են առաջ մղել: Թեեւ Հ.Հարությունյանը ընդամենը վկա էր, նա իր  ցուցմունքներում ոչ միայն Քոչարյանին վնասող որեւէ բան չի ասել, այլ մեծապես պաշտպանել է այն տեսակետը, որը  ներկայացնում է Քոչարյանը նաեւ դատական նիստերում: Այսպես, ըստ այդ ցուցմունքների, մարտի 1-ից մեկ-երկու օր առաջ տեղեկություն է ստացվել՝ Օպերայի հրապարակում զենքի առկայության մասին, որի համաձայն,  գեներալի ասածով. «Կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում՝ զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»:  Բայց. «Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ  […]

Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել մնալ վարչապետ: Կոմպրոմիսային վարչապետի հրամայականը

Այսօրվա Հայաստանն ինձ հիշեցնում է 1997-ի Հայաստանը։ 1996-ի խայտառակ «ընտրություններից» հետո պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող մնալ նախագահ՝ հանրության մեծամասնության համար նա անընդունելի էր, իսկ քաղաքական դաշտը բաժանված էր իրարամերժ թշնամի հատվածների, ու այդպես այլևս շարունակել հնարավոր չէր։ Հիշեցնեմ, որ այն ժամանակվա ընդդիմության մի զգալի հատվածը (հարյուրավոր մարդիկ) անցել էին բանտերով, նրանց մի […]

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ

Նոր Հայաստանի պերճանքն ու թշվառությունը: Մերօրյա չստացված հեղափոխականները ամբողջ ծավալով վայելում են իշխանության բարիքները, քանի որ իրենց գիտակցական կյանքում երբեք չէին էլ կարող երազել, որ կունենան այդպիսի հնարավորություն։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ ազգային և պետական շահի հետ առնչություն […]

Դեպի աղետ տանող ճանապարհը

2018 թ․ հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած  հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել  թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է  դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝  հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։  Ինչպես փակել ճանապարհը Իշխանությունը կարող է բերել իր […]

«Նոր Հայաստանի» բանակցողներն ինչպե՞ս են խոսելու Արցախի սուբյեկտության ու սուվերենության մասին

Հայաստանի մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ , մարզպետն իրականացնում է կառավարության քաղաքականությունը։ Սա հանրահայտ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը՝ նաեւ Սեպտեմբերի 21-ի տոնակատարության կազմակերպիչներն ու մասնակիցները, էլ չենք ասում՝ վարչապետը։ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» աղմկահարույց հայտարարությունից հետո հերթական անգամ Արցախի Հանրապետության սուբյեկտությունը միտումնավոր, թե ՝ ոչ նվազեցնելու փորձ արվեց։ Սեպտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի