16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Պատգամավորը ելույթի ժամանակ հանկարծամահ է եղել /Տեսանյութ/

Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հանկարծամահ է եղել: 54-ամյա Հասան Բիթմեզը հակաիսրայելական ելույթի ժամանակ հայտարարել է. : 20 րոպեանոց իր ելույթի այս խոսքերն ասելուց հետո պատգամավորը տապալվել է գետնին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Գազան շարունակվում է ինտենսիվ կերպով ռմբակոծվել /Տեսանյութ/

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում իսրայելական բանակը Գազայի հատվածի վրա օդից նետել է առնվազն 29 հազար ռումբ։ Փորձագետները պնդում են, որ հոկտեմբերի 7-ից թափվող շուրջ 60 տոկոսն է ճշգրիտ հարված եղել: Նշենք, որ Իսրայելի հարձակումների արդյունքում արդեն զոհվել է 18.884 մարդ, վիրավորվել ավելի քան 55.000-ը: Այս մասին հայտնում է CNN-ը: Մանրամասնրը՝ կից տեսանյութում:

Ավելի քան 2 միլիոն Tesla մեքենա ավտոպիլոտի լուրջ խնդիրներ ունի. /Տեսանյութ/

Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, քանի որ ավտոպիլոտի համակարգում լուրջ խնդիրներ կան։ Այդ խնդիրների պատճառով արդեն վթարներ են տեղի ունեցել, ընդ որում՝ որոշ վթարներ մահացու ելք են ունեցել։ 2012 թ․ հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թ․ դեկտեմբերի 7-ը արտադրված Y, S, 3 և X մոդելների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների […]

Նախարարները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի մեջ /Տեսանյութ/

Այսօր Ճապոնիայի 4 նախարարներ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին իրենց շուրջ հասունացած սկանդալի պատճառով: Իշխող կուսակցության ամենահեղինակավոր խմբակցությունը վերջին հնգամյակում շուրջ 500 մլն իեն /շուրջ 2,8 մլն ֆունտ ստեռլինգ/ թաքցրել է ֆոնդերում: Nikkei –ի փոխանցմամբ՝ Տոկիոյի դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ կաշառակերության մեղադրանքով:

Փիղը սննդի որոնումներում ջարդել է մեքենայի պատուհանը. ուղևորները սարսափահար են եղել /Տեսանյութ/

Շրի Լանկայում իր արձակուրդը վայելող ընտանիքը մեքենայով Յալայի ազգային արգելոցում զբոսնել է, երբ հանկարծ անսպասելիորեն նրանց առաջ փիղ է դուրս եկել: Իր ժանիքով ջարդելով մեքենայի պատուհանը՝ փիղը կնճիթը ներս է մտցրել և ուտելիք փնտրել: Արևմտյան Ավստրալիայից եկած Քասունը BBC-ին հայտնել է, որ փիղը սկսել է հոտոտել ողջ մեքենան, և անհանգստացած վարորդը կարգադրել է արագ ինչ-որ […]

Նոտր Դամում կտեղադրվի իր տեսակի մեջ առաջին համակարգը՝ ցանկացած հրդեհ կանխելու համար

Նոտր Դամի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստի խոսքերով՝ 2019 թվականին ահավոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի: «Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը […]

2023թ. Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթ. /Տեսանյութ/

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA)-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Արկտիկայի ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում: 13 երկրներից 82 գիտնականներ հետազոտել են և հայտնել, որ անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն է եղել 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր 7 աստիճան Ցելսիուսով), […]

2024թ. Աֆրիկան սովի կմատնվի

AP-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, տարածաշրջանային և այլ խմբերի ներկայացուցիչները հայտնել են, որ 49,5 միլիոն մարդ հաջորդ տարվա ընթացքում կարող է բախվել պարենային անապահովության հետ, իսկ ավելի քան 2,5 միլիոնը կհայտնվի սովի շեմին: Նշենք, որ Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում տնային 3 տնտեսությունից 2-ը չեն կարող իրենց թույլ տալ առողջ սնունդ ուտել: Բուրկինա-Ֆասոյում, Մալիում […]

Tesla-ն մարդանման նոր ռոբոտ է ներկայացրել /Տեսանյութ/

Tesla-ն ներկայացրել է Optimus Gen 2-ը՝ իր մարդանման ռոբոտների շարքի հաջորդ սերնդի ներկայացուցիչը, որը կկարողանա մարդկանց օգնելու համար տարբեր առաջադրանքներ կատարել: Նշենք, որ Optimus-ը համապարփակ վերապատրաստում է անցել նեյրոցանցերի միջոցով և կարող է կատարել նոր առաջադրանքներ, ինչպիսիք են առարկաների ինքնավար տեսակավորումը: Ռոբոտի նոր տարբերակն այժմ համալրված է Tesla-ի մշակած տվիչներով և սենսորներով։ Ընկերությունը պնդում է, […]

Վարչապետը պետք է փոխի իր կառավարությունը /Տեսանյութ/

The Guardian-ի փոխանցմամբ՝ Իսրայելի անկանոն ռմբակոծությունները դարձել են հազարավոր պաղեստինցիների մահվան պատճառ, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Բայդենի խոսքերով՝ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային հանրության աջակցությունը: ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխի իր «կոշտ» կառավարությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված