14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ստորջրյա տոնածառ են կրկին դրել. /Տեսանյութ/

Սև ծովի հատակին ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ են տեղադրել: Տոնածառի բարձրությունը 2 մետր է և այն տեղադրվել է Ղրիմի թերակղզու արևելյան ափերի մոտ ՝ 5 մետր խորության վրա: 10 ղրիմցի ջրասուզակների վկայությամբ այս տարի ջուրը բավական տաք է ՝ մոտ 10-11 աստիճան: Հիշեցնենք, որ 2021թ. նույնպես ստորջրյա տոնածառ էին ջրասուզակները զարդարել: Մանրամասները կից տեսանյութում:

Նոր զոհեր հրթիռային հարվածների պատճառով. /Տեսանյութ/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա, սոցիալական ցանցում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Եվս երեք զոհվածների մարմինները վերջին մի քանի ժամվա ընթացքում դուրս են բերվել Շևչենկովսկի շրջանի պահեստային տարածքի փլատակների տակից։ Մայրաքաղաքի վրա առավոտյան Ռուսաստանի կողմից հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի», – հայտարարել է քաղաքապետը: Նշենք, որ Ռուսաստանը 120-ից ավել հրթիռային […]

Ականջի արնահոսության պատճառը եղել է այնտեղ մտած սարդը. /Տեսանյութ/

The Sun-ի փոխանցմամբ՝ տարրական դպրոցի ուսուցչուհի Լյուսի Ուայլդը կարծում էր, որ իր աջ ականջի մեջ ճաքի զգացումը պարզապես ականջի կեղտ է, բայց երբ նա տեղադրել է միկրոսկոպիկ տեսախցիկը, տեսել է հսկայական սարդ: Կինը փորձել է ինքնուրույն դուրս հանել միջատին ականջից, սակայն մի քանի օր անց նա դիմել է բժշկի, քանի որ ականջը շարունակել է արնահոսել։ […]

Երկարակեցության ինքնատիպ գաղտնիքը ամերիկուհու համար ոգելից խմիչքն է. /Տեսանյութ/

Թեպետև բազմաթիվ մարդկանց համար երկարակեցությունը պայմանավորված է առողջ սննդակարգով և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, այնուամենայնիվ, 105-ամյա Ֆլորենս Հաքմանը չի կիսում այդ կարծիքը: Նա ամեն օր մեկ շիշ Fireball է օգտագործում եւ դա համարում է իր երկարակեցության գաղտնիքը: Ընկերությունը, իմանալով դա, չի անտեսել իր մշտական հաճախորդի տարեդարձը և ուրախացրել է նրան: Fox News-ի փոխանցմամբ՝ 1918թ. ծնված ամերիկուհին […]

Toyota-ն բացարձակ առաջատար է արտադրված և վաճառված մեքենաների թվով. /Տեսանյութ/

Motor.ru-ի փոխանցմամբ՝ ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունն իր բոլոր գործարաններում 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր արտադրել է 9,23 միլիոն Toyota և Lexus մեքենա: Ընդ որում, այս թվի մեջ չի հաշվվում «Daihatsu» և «Hino» դուստր ձեռնարկությունների արդյունքները, որոնց հետ միասին լինում է 10,6 միլիոն ավտոմեքենա: Այսպիսով, ընկերությունը կարողացավ դառնալ ռեկորդակիրը այդ ոլորտում: Վաճառքի ցուցանիշները նույնպես ապշեցուցիչ բարձր […]

Xiaomi-ի նոր էլեկտրական մեքենաները կարող են մեկ լիցքավորմամբ անցնել 800 կմ. /Տեսանյութ/

Rozetked պորտալի փոխանցմամբ՝ «Xiaomi»-ն հերթական շնորհանդեսն է անցկացրել Չինաստանում, որի ընթացքում ներկայացրել է իր առաջին «SU7» և «SU7 Max» էլեկտրական մեքենաները: «Xiaomi»-ի «SU7»-ը, որը նման է «Tesla Model 3»-ին և «Porsche Panamera»-ին, սկզբնական շրջանում գնորդներին հասանելի կլինի մեքենաների երեք գուները՝ կապույտ, մոխրագույն և կանաչ: Նոր արտադրանքի դիզայնի վրա աշխատել է BMW-ի, Mini-ի եւ Rolls-Royce-ի որոշ […]

Ուկրաինական պատերազմը թևակոխել է իր 674-րդ օրը. /Տեսանյութ/

Ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի նաև 2024թ-ին: Թեժ պատերազմի երրորդ օրացուցային տարին դեռ ինչ կբերի հակամարտող կողմերին, դժվար է ասել, քանի որ առաջնագիծը վերջին ամիսներին համարյա չի փոխվել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդունել է, որ չունի այն հաջողությունը, որը ակնկալում էր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռ վերահսկում է Ուկրաինայի տարածքի 18 տոկոսը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Վարչապետն արգելել է երկրում Ամանորի բոլոր տոնակատարությունները

Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար-ուլ-Հաք Քակաոն արգելել է երկրում Ամանորի հետ կապված տոնակատարությունները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, հայտնել է Geo հեռուստաալիքը։ «Պակիստանի ժողովուրդը տխուր վիճակում է… հետևաբար, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները: Ես կոչ եմ անում բոլոր պակիստանցիներին համերաշխություն ցուցաբերել հալածված պաղեստինցիների և պաղեստինցիների հետ: Պահպանեք պարզությունը, […]

Խուճապ: Հազարավոր պաղեստինցիներ փախչում են /Տեսանյութ/

Bbc-ի փոխանցմամբ՝ 150.000 պաղեստինցիներ ստիպված են լքել կենտրոնական Գազան և փախչել այդտեղից, քանի որ իսրայելական ուժերը գալիս են: Ականատեսների և ՀԱՄԱՍ-ի վկայությամբ՝ թշնամական տանկերը հասել են Բուրեյջի ճամբար: Նշենք, որ Ցախալը ընդլայնել է իր ցամաքային հարձակումները, որպեսզի հարվածի Բուրեյջի, Նուսեյրաթի և Մաղազիի ճամբարներին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայտնի ատրճանակի գյուտարար Գաստոն Գլոքը մահացել է 94 տարեկան հասակում. /Տեսանյութ/

94 տարեկան հասակում մահացել է ավստրիացի ինժեներ Գաստոն Գլոկը, ով նախագծել է Glock ատրճանակը։ Գլոկը նախագծել և արտոնագրել է թեթև 9 միլիմետրանոց կիսաավտոմատ ատրճանակ, որը կարող է արձակել 18 կրակոց և հեշտությամբ լիցքավորվել: Ատրճանակը հավատարիմ հետևորդներ ձեռք բերեց ամբողջ աշխարհում զինվորականների և ոստիկանների շրջանում և օգտագործվել է անվտանգության անձնակազմի, զենքի սեփականատերերի և հանցագործների կողմից: Glock […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի