14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ծնունդին երկրորդ կին են նվիրել. /Տեսանյութ/

Press.kz-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում քննարկվում է մի տեսանյութ, որում Ղազախստանի բնակչուհին ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ նրան երկրորդ կին է նվիրում: Տեսանյութում կինը շնորհավորում է ամուսնուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ «Ես շնորհակալ եմ քեզ, որ կատարում ես իմ բոլոր քմահաճույքները։ Անկախ նրանից, թե Ալլահը ինչ դժվարություններ է պատրաստում մեզ համար, դու համբերում ես և չես լքում ինձ: Շնորհակալություն։ […]

Ռոբոտները նվաճում են շուկան. /Տեսանյութ/

Իլոն Մասկը իր ռոբոտներին օգնում է նոր բարձունքներ նվաճել. Tesla ընկերության արտադրության Optimus մարդանման ռոբոտը սովորել է շապիկ ծալել: Ռոբոտի համար դրանք բավականին բարդ այս գործողությունները իրականում մանրակրկիտ մտածված և նախապես ծրագրված գործողություններ են Հատկանշական է, որ դրանք ցույց են տալիս ոչ թե ռոբոտի արհեստական բանականությունը, այլ հոդերի և վերջույթների ֆունկցիոնալությունը. շ ըստ մասնագետների՝ ձեռքերը […]

Զինծառայող աղջիկը հաղթել է գեղեցկության մրցույթում. /Տեսանյութ/

Արկանզաս նահանգի Ֆորտ Սմիթ քաղաքի 22-ամյա Մեդիսոն Մարշը դարձել է «Միսս Ամերիկա» տիտղոսակիր: Սակայն հատկանշական է, որ նա Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կործանիչի օդաչու է և առաջին զինծառայողն է, որը նվաճել է այս տիտղոսը։ Բացի զինվորական կոչումներից՝ աղջիկը նաեւ մասնավոր օդաչու է եւ ունի մարտարվեստների սեւ գոտի: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Մահացել է վթարի հետևանքով. /Տեսանյութ/

Սաուդյան Արաբիայում անցկացվող «Դաքար» ավտոարշավի երկրորդ փուլում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է 45-ամյա իսպանացի մոտոարշավորդ Կառլես Ֆալկոնը: Հիշեցնենք, որ այս մրցարշավը համարվում է աշխարհում ամենաբարդը և Կառլես Ֆալկոնը երկրորդ անգամ էր մասնակցում: Նա վթարի էր ենթարկվել երկրորդ փուլի ժամանակ եւ ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ՝ ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի վնասվածք։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սողանքի զոհերի թիվը հասել է 37-ի. /Տեսանյութ/

CNN-ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի հյուսիս-արևմտյան Չոկո շրջանում սողանքների զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի: Սողանքներն ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, տեղի են ունեցել Քիբդո և Մեդելին քաղաքների միջև ընկած ճանապարհին այն բանից հետո, երբ այդ շրջանում 24 ժամ հորդառատ անձրև է տեղացել: Հիշեցնենք, որ Կոլումբիան նախկինում ևս տուժել է մահացու սողանքներից, մասնավորապես, երբ 2017 թ. հարյուրավոր մարդիկ […]

Տեխնոլոգիական մատանին այժմ կչափի սրտի զարկերը և ակտիվությունը. /Տեսանյութ/

Helio Ring անունով մատանին տեխնոլոգիական նոր նվաճում է, որը կօգնի հաշվել սրտի զարկերը, հետևել ֆիզիկական ակտիվությանը, քնին, մարզումներին, ինչպես նաև հագեցած է էլեկտրոդերմալ ակտիվության սենսորով և կարող է որոշել սթրեսի մակարդակը: Huami ընկերությունը, որը հայտնի է Xiaomi-ի համար իր խելացի Band ապարանջանների մշակմամբ, ներկայացրել է բոլորովին նոր արտադրանք իր Amazfit ապրանքանիշի ներքո: Սա խելացի մատանի […]

Բաքուն կրակի բոցերի մեջ. /Տեսանյութ/

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում հզոր պայթյուն է որոտացել: Կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա: Վերջին տվյալներով՝ տուժել է 24 մարդ, զոհվել են 2 հոգի: Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սողանքի հետևանքով մարդիկ են զոհվել. /Տեսանյութ/

AFP-ի փոխանցմամբ՝ Տանզանիայի հյուսիսում գտնվող հանքահորում սողանքի հետևանքով 22 մարդ է զոհվել: Վթարը տեղի է ունեցել Սիմույու տարածաշրջանի Բարիադի շրջանում՝ մայրաքաղաք Դոդոմայից ավելի քան 500 կիլոմետր դեպի հյուսիս՝ հանքափորներին թաղելով ծանր բեկորների տակ։ Հիշեցնենք, որ Տանզանիան Աֆրիկայում մեծությամբ չորրորդ ոսկու արտադրողն է և այնտեղի հանքերում դժբախտ պատահարները սովորական են, քանի որ հանքափորները հաճախ չունեն անվտանգ […]

Սպանել են 9.000-ից ավելի զինվոր. /Տեսանյութ/

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սպանել է ավելի քան 9000 ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների զինյալներ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու բրիգադի հրամանատարի, 19 գումարտակի հրամանատարի և նմանատիպ կոչում ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ այդ տվյալների՝ սպանվել են նաև 50-ից ավելի վաշտի հրամանատարներ և ՀԱՄԱՍ-ի համանման դասի ներկայացուցիչներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի