09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

26-ամյա աղջկան փորձել են սեռական գերության վաճառել

Լիտվայի ոստիկանությունը մի խումբ անձանց է ձերբակալել, որոնք մեղադրվում են թրաֆիքինգի մեջ: Ինչպես պարզվել է, հանցագործները փորձել են վաճառել 26-ամյա աղջկա, ով պետք է արտասահման ուղարկվեր` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Ոստիկաններին հաջողվել է ժամանակին ազատել աղջկան, այժմ նրա հետ աշխատում են հոգեբանները:

Գնացքի տակ ընկած կինը երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու

Մոսկվայի 31-ամյա բնակչուհին երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Մարիայի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել, նա սայթաքել էր ու ընկել գնացքի տակ, հայտնում է LifeNews-ն: Հղի կնոջը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ կինը գլխի ծանր վնասվածք է ստացել: Բժիշկներին հաջողվել էր պահպանել երեխային, մեկուկես ամիս […]

Եվրասիական միություն. Պուտինի պատասխանը ԵՄ-ին

Հայաստանը դառնում է Եվրասիական միության չորրորդ անդամը: Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ չորրորդ երկիրը, որը միացավ Եվրասիական միությանը: Այս քիչ հայտնի կազմակերպությունը Վլադիմիր Պուտինի արձագանքն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի ոտնձգությանը, չնայած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 1994 -ին առաջ էր քաշել առևտրային դաշինքի գաղափարը, որը միավորելու էր Արևելյան Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած երկրները: Մաքսային միությունը, որը […]

ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության երաշխավոր դառնալ. Քերի

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համատեղ ասուլիս են ունեցել Կիեւում, որի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայում խաղաղության երաշխավոր դառնալ, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: “Հիմնախնդիրը չպետք է ռազմական ուղիով լուծվի, այն պետք է բացառապես խաղաղ կարգավորում ստանալ: Սակայն խաղաղությունը չի կարող միակողմանի լինել: Պետք է հետեւել Մինսկի […]

Մերկելը, Օլանդը եւ Պորոշենկոն համատեղ կոչով են հանդես եկել

Նախօրեին Կիևում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Եռակողմ հանդիպումից հետո երկրների ղեկավարները համատեղ կոչով են հանդես եկել` նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում, դուրս բերել արտերկրյա զորքերը, հեռացնել ծանր տեխնիկան և ազատ արձակել բոլոր պատանդներին, տեղեկացնում է ria.ru-ն:

Կյանքդ` 3 տուփ կարագի դիմաց. տարեց կինը կաթվածահար է եղել /վիդեո/

3 տուփ կարագի արժեքը Մոսկվայում մոտ 300 ռուբլի է: Հենց այդքան է կազմել տարեց կնոջ կյանքի գինն այստեղ: Նախօրեին Մոսկվայի “Մագնիտ” սուպերմարկետում 82-ամյա Ռաուզա Գալիմովային կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ նրա մոտ 3 տուփ կարագ տեսնելով` մեղադրել գողության մեջ: Կինը ասել է, որ չի տեսել դրանք, խնդրել է թույլ տալ իրեն վճարել դրանց դիմաց, […]

Ոստիկանը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել

Կալինինգրադի նախկին ոստիկանը մեղադրվում է մի շարք բռնաբարությունների մեջ: Քննության տվյալներով` 2005-2014 թվականներին, աշխատելով իբրեւ պետավտոտեսուչ, տղամարդը բռնաբարել է կանանց եւ նրանց ՄԻԱՎ-ով վարակել: Ոստիկաների զոհերն են դարձելը ամենաքիչը 9 կին, հայտնում է Вести-ն: Կանանց բռնաբարելուց հետո հանցագործը նրանց ասել է, որ ինքը ոստիկան է, եւ ահաբեկել է` ասելով, որ եթե ոստիկանություն դիմեն, խնդիրներ կունենան: […]

Նախագահը վայր է ընկել հարթակից /ֆոտո/

Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուտաբեն Եթովպիայից վերադառնալիս օդանավակայանում բարձրացել է հարթակ` ելույթ ունենալու, սակայն վայր է ընկել: Նախագահի օգնականներն նրան անմիջապես բարձրացրել են ու նստեցնելով մեքենան` տարել չթողնելով շարունակել ելույթը:

Որ օտար Աստվածներին չաղոթեն. ԱԳ նախարարը բանաստեղծություններ է գրում

Նախօրեին Русский пионер ամսագրում տպագրվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանաստեղծությունները: Հեղինակն ասել է, որ իր ստեղծագործությունները հայրենիքի կարոտի, հեռու լինելու ցավի մասին է: Բանաստեղծություններից մեկը կոչվում է “Վերջին ալիքի արտագաղթողները”, մյուսները` “Պոսոշոկ”, “Պոսոշոկ 2” եւ այլն: Լավրովն ասել է, որ անչափ դժվար է լինել հայրենիքից հեռու, եւ հենց այդ թեման էլ ոգեշնչել է նրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի