20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Շոկ. ձերբակալվել են Իսլամական պետության անդամ ՀՀ քաղաքացիներ

Եգիպտոսի հատուկ ծառայության աշխատակիցները Կահիրեում ձերբակալել են «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: Իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Ձերբակալվածների թվում են եղել Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ, հայտնում է РИА Новости-ն: Տեղի հատուկ ծառայությունների տվյալներով` ահաբեկիչները հետևել են կարևոր զբոսաշրջային օբյեկտներում՝ Գիզայի բուրգերում, մայրաքաղաքի զվարճանքի կենտրոններում, […]

Բունդեսթագի պատգամավորը հորդորել է Գերմանիայի իշխանություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

  Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր (Քրիստոնեադեմոկրատական միություն), Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը ջանքեր է գործադրելու, որ Բունդեսթագը Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ շուտափույթ բանաձև ընդունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վայլերի գրասենյակից, հաշվի առնելով բազմաթիվ դիմումները, որոնք պատգամավորը ստանում է Բունդեսթագի հիշյալ բանաձևի ճակատագրի վերաբերյալ՝ նա հատուկ նամակ է հղել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, Բունդեսթագի […]

Նոր տնտեսական սկանդալ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև

Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր՝ տնտեսական սկանդալ է առաջացել։ Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան։ Նրանք  պահանջում են վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, գրում է Bloomberg գործակալությունը: Թուրքիայի պետական գազային և նավթային BOTAŞ ընկերությունը դիմել է Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային դատարան՝ […]

Սարսափ․ շները հոշոտել են 2 տարեկան երեխային

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։ Երկու շուն՝ պիտբուլներ, հոշոտելով սպանել են 2 տարեկան երեխայի, հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնի է դարձել, երեխան քնած է եղել, երբ մայրը կարճ ժամանակով տնից դուրս է եկել՝ մեծ աղջկան դպրոցից բերելու։ Երեխան արթնացել է եւ տնից դուրս եկել, որտեղ էլ տղայի վրա հարձակվել են շները։ […]

Կարդինալը կոտրել է ոտքը՝ Հռոմի պապին ողջունելիս

93-ամյա ֆրանսիացի կարդինալը հայտնվել է հիվանդանոցում Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո։ Հոգեւորականը կոտրել է ոտքը, երբ բարեւելիս է եղել Հռոմի պապին։ Նա Պապին ողջունելիս վայր է ընկել, գրում է Интерфакс-ը։ Կարդինալին պատրաստվում են վիրահատել, իսկ Ֆրանցիոսկոս պապն արդեն եկել է նրան այցելության։

Իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի հնագույն սյուները՝ դրանց վրա մարդկանց կապելով /ֆոտո/

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Փալմիրա քաղաքի 3 հնագույն սյուներ են պայթեցրել։ Նրանք միեւնույն ժամանակ երե հոգու մահապատժի են ենթարկել՝ նրանց կապելով այդ սյուներին։ Փալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային պատմամշակութային կոթող։ Սակայն քաղաքը մեկ տարի է՝ գտնվում է ահաբեկիչների իշխանության ներքո, եւ նրանք հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները։

Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա․ զոհերի թվում մեկ տարեկան երեխա կա /վիդեո/

Օմսկում ողբերգություն է տեղի ունեցել։ Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա, որում ամուսիններ էին՝ իրենց երկու երեխաների հետ։ Ամուսինները եւ նրանց մեկ տարեկան երեխան տեղում մահացել են, մյուս երեխան՝ 8-ամյա աղջիկը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ մահացել է եւս մի հոգի, ում ինքնությունը դեռ պարզ չէ։ Կռունկավարը եւս ծանր վիճակում տեղափոխվել է […]

Արքայազն եմ, ինչ կուզեմ, կանեմ․ ձերբակալվել է՝ 2 տոննա թմրանյութ ինքնաթիռ անցկացնելու համար

Լիբանանի անվտանգության ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին, ում մոտ 2 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։ Արքայազնը փորձում էր թմրանյութը անցկացնել մասնավոր ինքնաթիռ, որով վերադառնալու էր տուն։ Արքայազնը ոստիկաններին ասել է․ «Արքայազն եմ, ինչ ուզեմ, կանեմ»։

Սարսափելի մահապատիժ․ իսլամիստները տանկով անցել են գերու վրայով /վիդեո 18+/

«Իսլաական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները ցնցել են ողջ աշխարհին հերթական դաժան սպանությամբ։ Համացանցում հայտնվել են սպանության կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես են գերի ընկած սիրիացի զինվորին սպանում՝  նրա վրայով անցնելով տանկով, հայտնում է Ruposters-ը։

Վատիկանը` մանկապղծության եւ միասեռ ամուսնությունների դեմ

Վատիկանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը հավանություն է տվել զեկույցին, որով միասեռ ամուսնությունների արգելքը պահպանվում է։ Զեկույցը կազմել են Հռոմի պապի կողմից ընտրված հատուկ հանձնաժողովի անդամները, գրում է «Россия сегодня»-ն։ Զեկույցում առանձին նշվում է մանկապղծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Հիշեցնենք, որ վերջերս Կաթոլիկ եկեղեցու լեհ քահանա Քշիշտոֆ Հարամսան սենսացիոն խոստովանություն էր արել։ Նա ասել էր, որ համասեռամոլ է: Նա ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված