03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի երկու աշխատակից է ձերբակալվել՝ ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով

Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի երկու աշխատակից է ձերբակալվել, նրանք կասկածվում են ռուսական А321 ինքնաթիռի ահաբեկչության կազմակերպմանն աջակցելու մեջ, հայտնում է РИА Новости-ն։Ուժայինները չեն բացառում, որ ձերբակալվածները օգնել են նրանց, ովքեր ռումբ են տեղադրել ռուսական ինքնաթիռում։ Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը կործանվեց Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։ Ավելի ուշ պարզվեց, որ ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչությունն է, ռումբն էլ տեղադրվել է […]

Ռումբի մասին ահազանգ. ինքնաթիռները շտապ փոխել են ուղղությունը

Air France ավիաընկերության 2 օդանավեր, որոնք Վաշինգտոնից և Լոս Անջելեսից ուղղություն էին վերցրել դեպի Փարիզ, շտապ փոխել են ուղղությունն ու հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ռումբի մասին ահազանգ են ստացել, հայտնում է РИА Новости-ն։ Ահազանգը ստացվել էր այն բանից հետո, երբ օդանավերն արդեն օդ էին բարձրացել: A-380-ը վայրէջք է կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում: […]

Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ մարզադաշտի մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենա է հայտնաբերվել /վիդեո/

Նախօրեին Գերմանիայի Հաննովեր քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի մոտ պայթուցիկով լի մեքենա է հայտնաբերվել։ Այստեղ պետք է կայանար Գերմանա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը։ Պայթուցիկով լի մեքենան ի սկզբանե իբրեւ շտապօգնության մեքենա էր ներկայացվել, այն պետք է անցկացվեր մարզադաշտ, սակայն բարեբախտաբար պայթուցիկը ժամանակին հայտնաբերվել է։ Հարկ է նշել, որ ֆուտբոլային հանիպմանը ներկա էր լինելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Հրապարակվել է թռիչքների համար վտանգավոր երկրների ցանկը. ներառված են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան

Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որոնց վրայով թռչելիս խորհուրդ է տրվում անվտանգության հատուկ կանոնների հետեւել:  Այդ մասին հայտնի է դարձել «Интерфакс»-ին, որը հղում է անում իր աղբյուրին։ Այդ երկրներն են՝ ԱՄԷ, ԱՄՆ,  Ավստրիա, Ալժիր, Ալբանիա, Ադրբեջան, Աֆղանստան, Բանգլադեշ, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Եգիպտոս, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Ինդոնեզիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Լիբիա, […]

Փարիզը շարունակում է ցնցվել

Փարիզի մերձակայքում կրակոցներ են հնչել։ Ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, դրանք հակաահաբեկչական գործողությունների շրջանակում են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են տեղի հատուկ ծառայությունները, կրակոցների արդյունքում մի քանի հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան, հայտնում է Liberation-ը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ տեղի ունեցան, որոնց արդյունքում 130 հոգի մահացավ։

17-ամյա Լոլան ռոք համերգի էր գնացել հոր հետ. հայտնաբերվել է դին

Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել էր ազգությամբ հայ, 17-ամյա Լոլա Ուզունյանը։ Նա հոր հետ գնացել էր ռոք-համերգի, երբ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։ Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Լոլայի դին հայտնաբերվել է։ Առավոտից աղջկա Twitter-ի էջում ցավակցություններ են գրում։ Փարիզի քաղաքային իշխանությունները, սակայն, դեռևս չեն հաստատում Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը: Ընտանիքը […]

Մերձավոր արևելքում սկսված պատերազմը շարուկավում է Եվրոպայում

«Սա ընդամենը պատերազմ է` պատերազմի աշխարհագրության ընդլայնում: Մերձավոր Արևելքում սկսված պատերազմը շարունակվում է Եվրոպայում և չեմ բացառում, որ հետագայում այս պատերազմի աշխարհագրությունն ավելի կմեծանա: Անտարբերության խնդիր չկա, կա քաղաքականության և քաղաքական շահի խնդիր, որի զոհերը սովորական մարդիկ են»,-Henaran.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք փարիզյան ահաբեկչությունները քաղաքակիրթ Եվրոպայի սիրիական պատերազմի նկատմամբ անտարբերության արդյունք չեն:

Charlie Hebdo-ն ծաղրանկարներ է հրապարակել Փարիզի ահաբեկչության վերաբերյալ /ֆոտո/

Սկանդալային Charlie Hebdo հանդեսն այս անգամ էլ ծաղրանկարներ է հրապարակել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։ Ծաղրանկարներում պատկերված են ուրվականներ՝ Փարիզի բնակիչների նմանակները եւ մեկնաբանությունն է՝ Ֆրանսիացիները վերադառնում են սովորական կյանքին։ Ավելի վաղ Charlie Hebdo-ի խմբագրակազմը ցավակցել էր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածներին եւ դատապարտել էր ահաբեկչությունը, հայտնում է РИА Новости-ն։

Հզոր երկրաշարժ Հունաստանում․ կա զոհ

6,5 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված լքել են տները։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով մի հոգի մահացել է։ 60-ամյա կինը մնացել է տան փլատակների տակ ու մահացել, գրում է НТВ.Ru-ն։ Այժմ հայտնի չէ, թե ինչ ավերածություններ է գործել երկրաշարժը։

Ռուսաստանը սկսել է քննարկել եվրոպական երկրներ մեկնելու արգելքը

Ռուսաստանը դիտարկում է Եվրոպական երկրներ ՌԴ քաղաքացիների մեկնումն արգելելու հավանականությունը, հատկապես՝ Փարիզի դեպքերից հետո։ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Интерфакс-ին ասել է, որ այս տարբերակը քննարկվում է, սակայն առայժմ որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չի արվում, եւ շտապել պետք չէ։ «Արգելք կարող էմտցնել ոչ թե Արտաքին գործերի նախարարությունը, այլ նախագահը։ Սակայն այդ թեմայով դեռեւս պաշտոնական որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի