21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Charlie Hebdo-ն ծաղրանկարներ է հրապարակել Փարիզի ահաբեկչության վերաբերյալ /ֆոտո/

Սկանդալային Charlie Hebdo հանդեսն այս անգամ էլ ծաղրանկարներ է հրապարակել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։ Ծաղրանկարներում պատկերված են ուրվականներ՝ Փարիզի բնակիչների նմանակները եւ մեկնաբանությունն է՝ Ֆրանսիացիները վերադառնում են սովորական կյանքին։ Ավելի վաղ Charlie Hebdo-ի խմբագրակազմը ցավակցել էր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածներին եւ դատապարտել էր ահաբեկչությունը, հայտնում է РИА Новости-ն։

Հզոր երկրաշարժ Հունաստանում․ կա զոհ

6,5 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված լքել են տները։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետեւանքով մի հոգի մահացել է։ 60-ամյա կինը մնացել է տան փլատակների տակ ու մահացել, գրում է НТВ.Ru-ն։ Այժմ հայտնի չէ, թե ինչ ավերածություններ է գործել երկրաշարժը։

Ռուսաստանը սկսել է քննարկել եվրոպական երկրներ մեկնելու արգելքը

Ռուսաստանը դիտարկում է Եվրոպական երկրներ ՌԴ քաղաքացիների մեկնումն արգելելու հավանականությունը, հատկապես՝ Փարիզի դեպքերից հետո։ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Интерфакс-ին ասել է, որ այս տարբերակը քննարկվում է, սակայն առայժմ որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չի արվում, եւ շտապել պետք չէ։ «Արգելք կարող էմտցնել ոչ թե Արտաքին գործերի նախարարությունը, այլ նախագահը։ Սակայն այդ թեմայով դեռեւս պաշտոնական որեւէ […]

Մոսկվան շոկային հայտարարություն է արել A321-ի կործանման վերաբերյալ /վիդեո/

A321 ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչոությունն է եղել, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նա ասել է, որ, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել […]

Սիրիայի ահաբեկիչներին ֆինանսավորում են 40 երկրներ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի ահաբեկիչներին ֆինանսավորում են 40 երկրներ, այդ թվում՝ G20-ի որոշ երկրներ, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նախագահն այս հարցը բարձրացրել է G20-ի գագաթնաժողովւոմ։ «Մենք պարզեցինք, որ 4 տասնյակ երկիր է ֆինանսավորում ահաբեկիչներին, այդ թվում՝ այս քսանյակի երկրներից»,- ասել է Պուտինը։ Հարկ է նշել, որ գագաթնաժողովի ավարտին G20-ի երկրների ղեկավարները […]

Ֆրանսիայի թշնամին ԻՊ-ն է, ոչ թե Ասադը․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի թշնամին «Իսլամական պետություն» խմբավորումն է, եւ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է Reuters-ը։ «Սիրիայում մենք փնտրում ենք խնդրի քաղաքական լուծումը, որը Բաշար Ասադի մեջ չէ, այլ Սիրիայում մեր թշնամու՝ ԻՊ-ի»,- ասել է Օլանդը։

Հերթական ողբերգությունը Ֆրանսիայում․ 13-ամյա դեռահասը սպանել է հասակակցին

Ֆրանսիայում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել։ Էժենհեյմ քաղաքում 13-ամյա դպրոցականը հոր զենքը վերցրել է եւ դպրոցական ավտոբուսում հանել է այն պայուսակից, ցույց տվել ընկերներին։ Տղան, սակայն, պատահաբար կրակել է, ինչի արդյունքում 12-ամյա աշակերտ է մահացել, հայտնում է НТВ.Ru-ն։ Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանները։

Վիտալի Կլիչկոն՝ Կիևի քաղաքապետ

Վիտալի Կլիչկոն ընտրվել է Կիեւի քաղաքապետի պաշտոնում։ Ինչպես նշվում է երկրի ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ՝ «Կիեւի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ձայների հաշվման արդյունքում ընտրողների 66,49 տոկոսը Կիեւի քաղաքապետի ընտրություններում քվեարկել Է «Պյոտր Պորոշենկոյի Համերաշխություն» դաշինք»-ից թեկնածու Վիտալի Կլիչկոյի օգտին, 33,51 տոկոսը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզուի օգտին»։ Տեղական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել […]

Կատուները «գրավել են» G20-ի գագաթնաժողովը /վիդեո/

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է G20-ի գագաթնաժողովը, որի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Միջոցառումների ընդմիջմանը բեմ են սողոսկել երեք կատուներ, որոնք, ինչպես կատակում է The Independent-ը, «հետին պլան է մղել «Մեծ քսանյակի» երկու ամենահզոր երկրների նախագահներին՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային: Կատուները կանգնել են բեմի վրա, ծաղիկներից հոտ քաշել […]

Պետք է համախմբվել՝ ընդդեմ ահաբեկչության․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայում՝ մասնակցում է G-20 գագաթնաժողովին, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին,  հայտարարել է, որ ահաբեկչությանը հաղթել հնարավոր է միայն համախմբվելով, հայտնում է РИА «Новости»-ն։ «Շատ լավ հասկանում ենք, որ ահաբեկչական վտանգի դեմ պայքարել եւ միլիոնավոր մարդկանց օգնել հնարավոր է միայն համաշխարհային ուժերը համախմբելով»,- ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի