04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Արտակարգ միջադեպ. ավտոմեքենաները գետնի տակ են անցել /ֆոտո/

ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Մերիդիան քաղաքի ռեստորաններից մեկի կայանատեղիում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, 15 ավտոմեքենա գետնի տակն են անցել: Ավտոկայանատեղիում հսկայական փոս է առաջացել, փոսի երկարությունը կազմում Է 180 մետր, լայնությունը՝ 15 մետր, հայտնում է Lifenews-ը: «Փոսի հայտնվելու պատճառը հետաքննվում է, մեր գլխավոր խնդիրը այցելուների եւ մեր աշխատակիցների անվտանգության ապահովումն է»- հայտարարել է ռեստորանի ներկայացուցիչը: […]

Ինքնաթիռներ են բախվել

Նախօրեին ՌԴ Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի, հայտնում է РИА Новости-ն։ Բարեբախտաբար, պատահարի հետևանքով տուժածներ չկան: Ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր: Ուղեւորները մեկ այլ օդանավով տեղափոխվել են Մոսկվա: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում:

Երիտասարդներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել /վիդեո/

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում՝ ուսանողական խմբերի համառուսաստանյան հավաքի միջոցառման շրջանակում, մի քանի հազար ուսանողներ իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, գրում է korrespondent.net-ը։ Երիտասարդներն իրենց ձեռքում սպիտակ թղթեր են պահել ու այնպես են շարվել, որ վերևից նայելիս պատկերվել է Պուտինի դիմանկարը։ Ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ՝ Չելյաբինսկի ուսանողներն ու կամավոր […]

Charlie Hebdo-ն ծաղրել է ռուսական A321-ի կործանումը /ֆոտո/

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, այս անգամ ծաղրել է Եգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռի կործանումը։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, հանդեսը երկու ծաղրանկար է հրապարակել։ Դրանցից առաջինում ինքնաթիռի մասերն ու զոհերն էլ, ինչպես նաեւ ահաբեկչի գլուխ, որի կողքին գրված է՝ ռուսական ավիացիան ամրապնդել է իր գնդակոծությունները։ Երկրորդում գանգ է նկարված, որը […]

Խորհրդարանում պատգամավորը շշով խփել է կին պատգամավորի գլխին /վիդեո/

Ուկրաինայի Գերագույն Ռադայում հերթական միջադեպն է գրանցվել։ Երկու պատգամավորների վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Անդրեյ Տետերուկը շշով հարվածել է կոլեգայի՝ «Բատկիվշչինա» խմբակցության կին պատգամավոր Ալեքսանդրա Կուժելի գլխին, հայտնում է НТВ.Ru-ն։ Կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ուղեղի ցնցում է եղել։ Միջադեպի մասին մեկնաբանություններ առայժմ ոչ ոք չի անում։

Տիեզերքից երևացել է A321 ինքնաթիռի պայթյունը /վիդեո/

Ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառի տարբեր վարկածներ են պտտվում։ Սկզբում շրջանառվում էր այն վարկածը, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունն է եղել։ Ավելի ուշ ակտիվացան լուրերը, թե ինքնաթիռն ահաբեկչության հետեւանքով է կործանվել, իբրեւ դրանում ռումբ է եղել։ Ահա CBS հեռուստաընկերությունն էլ նշել է, որ ԱՄՆ-ի արբանյակները տիեզերքից ինքնաթիռի ընկնելու պահին ուժեղ լուսարձակում են ֆիքսել։

A321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզում, կարող էր ռումբ պայթել, գրում է TACC գործակալությունը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր քննիչները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել է Օբաման։

Սառը մահ․ աղջիկը սառել է գեղեցկության սրահի սառցախցիկում ու մահացել

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Լոս Անջելեսի Rejuvenice գեղեցկության սրահում, որը մասնագիտացված է կրեոթերապիայի վրա՝ ցրտի օգնությամբ բուժումներ։ Երեկոյան սրահի մենեջեր 24-ամյա Չելսի Ակեն վերջինը պետք է դուրս գար սրահից, սակայն այդպես էլ դուրս չի եկել։ Առավոտյան մեկ այլ աշխատակցուհի նրա մարմինը հայտնաբերել է կրիոսաունայում՝ սառցախցիկ, գրում է SUPER-ը։ «Սա իմ կյանքում տեսած ամենասարսափելի մահերից […]

Վիրավորված զոքանչը կացնով սպանել է փեսային

ՌԴ Նոր Ուրենգոյե քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ 58-ամյա կինը, վիրավորվելով փեսայից, կացնով այնքան է հարվածել նրան, մինչև այն կոտրվել է: Տղամարդը մահացել է, գրում է vesti .ru-ն: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող փեսան ու զոքանչը վիճաբանություն են ունեցել, 1982 թվկանին ծնված փեսան տարեց կնոջ հասցեին վիրավորանքներ է հնչեցրել: Զոքանչը վերցրել է կացինն […]

Կործանված ինքնաթիռի ուղևոր երեխան ողջ է մնացել, քանի որ մայրը իլյումինատորից նրան նետել է /վիդեո/

Բեռնատար Ан-12 կործանված ինքնաթիռի ուղեւորներից 3-ը ողջ են մնացել, այդ թվում՝ փոքր երեխա։ Երեխան ողջ է մնացել, քանի որ մայրը նրան իլյումինատորից /պատուհան/ ցած է նետել։ Երեխան այժմ մյուս վիրավորների հետ հիվանդանոցում է, հայտնում է vesti.ru-ն։ Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ էր կործանվել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել էին, այդ թվում՝ անձակազմի հայ 5 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի