Պուտինը ՌԴ դեսպանի սպանությունը սադրանք է որակել /վիդեո/
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Նա դեսպանի սպանությունը սադրանք է անվանել։ Հիշեցնենք, որ 22-ամյա մարդասպանը նախօրեին ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը եւ կրակ բացել այդ պահին ելույթ ունեցող դեսպանի վրա։ Պուտինը նշել է, որ այս սադրանքի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը […]





































