06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սերգեյ Լավրովը REUTERS-ի օպերատորին «դեբիլ» է անվանել /վիդեո/

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Reuters գործալության օպերատորին դեբիլ է անվանել։ Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերի հետ Համբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Լավրովը անցնելիս նայում է տեսախցիկին ու հարցնում՝ ինչ եք ուզում։ Ինչից հետո անմիջապես ավելացնում՝ դեբիլ։ Բացի այդ, նա լրագրողներին ասել է․ «Դուք կարող եք ռադներդ քաշել»։

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև

Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը : Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում […]

Միացյալ Նահանգները՝ Հայաստանի լավագույն բարեկամ /վիդեո/

ԱՄՆ-ի սենատոր Մարկ Քըրքի խոսքով, Հայաստանի ու Միացյալ Նահանգների ժողովուրդները միմյանցից շատ բան կարող են սովորել: Այս մասին սենատորն ասել է «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է. Ադամ Շիֆ /վիդեո/

Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ամերիկահայ համայնքի խնդիրների ու մարտահրավերների, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հետ կապված խնդիրների մասին։

Ռամզան Քադիրովին վիրահատել են /վիդեո/

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը Գրոզնիում վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին նա ինքն է հայտնել Ինստագրամի իր էջում։ Նա նշել է, որ բժիշկները հեռացրել են սպորտային վնասվածքների հետքերը, որոնք նա ստացել էր ռինգում։ «Ես հայտնվել եմ մեր լավ բժիշկների ձեռքերում, բոլոր խնդիրների միջով անցնելուց հետո կարող եմ ասել՝ մեր բժիշկները ամենալավն են, ամենափորձառուն»,- գրել է նա։ […]

Օբաման խոստովանել է, որ իրենք են նպաստել ԻՊ-ի ստեղծմանը /վիդեո/

ԱՄՆ-ի արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում կատարած ԱՄՆ-ի սխալները նպաստել են, որպեսզի առաջանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այդ մասին նա հայտարարել է Ֆլորիդայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ։ Ողջ մեղքը Օբաման բարդել է Ջորջ Բուշի վարչակազմի վրա՝ 2003-ին կատարած սխալ քաղաքականության։ Մանրամասները՝ տեսանյութում

Երեխային մեքենայի մեջ մոռացած տղամարդուն ցմահ են դատապարտել

Ջասթին Ռոսս Հարրիսը մեղավոր է ճանաչվել իր մոտ երկու տարեկան որդու սպանության մեջ։ Ջորջիա նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման։ Մոտ երկու տարի առաջ Ջասթին Ռոսս Հարրիսը իր երկու տարեկան որդուն՝ Կուպերին, մոռացել էր մեքենայի մեջ՝ հետեւի նստարանին, իսկ ինքը գնացել էր աշխատանքի, այնտեղ անցկացրել ամբողջ օրը, ապա գնացել կինոթատրոն։ Միայն […]

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականներին

Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այս երկրում ապաստանած 8 թուրք զինվորականներից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի: Հավելենք նաև, որ մյուս 5 զինվորականների վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Նշենք […]

Դատական նիստի ժամանակ Մոսկվայում հայազգի փաստաբան է մահացել

Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ հանկարծամահ է եղել հայազգի փաստաբան Սիմոն Ծատուրյանը, գրում է РИА Новости-ն։ Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ Է զգացել: Նշվում է, որ նրա համար շտապ օգնություն են կանչել, եւ բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն: Նախնական վարկածով՝ 66-ամյա Ծատուրյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի