26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականներին

Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այս երկրում ապաստանած 8 թուրք զինվորականներից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի: Հավելենք նաև, որ մյուս 5 զինվորականների վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին:

Նշենք նաև, որ ավելի ուշ հունական դատարանը մերժել էր 8 փախստականներից 7-ի՝ ապաստան տրամադրելու վերաբերյալ խնդրանքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո 8 թուրք զինվորներ ուղղաթիռով վայրէջք էին կատրել Հունաստանի Դեդեաղաչ օդանավակայանում՝ քաղաքական ապաստան խնդրելով այս երկրից: Հույն պաշտոնյաները հայտնել են ապաստան խնդրած զինվորների անունները՝ Գենջայ Բյույուք, Ահմեթ Գյուզել, Աբդուլլահ Յեթիք, Ֆերիդուն Չոբան, Սուլեյման Օզկայնաքչը, Ուղուր Ուչան, Բիլալ Քուրուգյուլ և Մեսութ Ֆըրաթ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ