22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Իրաքի իշխանությունները քրդերին կոչ են արել չեղարկել հանրաքվեն

Իրաքի կառավարության աշխատակազմից հայտարարություն է հրապարակվել, որով Իրաքի քրդերին կոչ է արվել չեղյալ հայտարարել Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն: Թուրքական «Haber7» լրատվամիջոցի համաձայն՝ Իրաքի քրդերին կոչ է արվել չեղարկել կայացած հանրաքվեն և իշխանությունների հետ լուրջ  երկխոսության մեջ մտնել, ինչը կնպաստի Իրաքի միասնականության ուժեղացմանը: Բացի դրանից Քուրդիստանի ղեկավարներին հորդորել են վերջ դնել «զավթած տարածքներում իրականացվող սադրանքներին»  և […]

Կրակոցներ Լաս-Վեգասում․ կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ /տեսանյութ/

Անհայտ անձը Լաս-Վեգասի կենտրոնում կրակ է բացել, ինչի հետեւանքով տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ կան։ Տղամարդը կրակահերթ է բացել փառատոնին մասնակցող ամբոխի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Զինված տղամարդը Մարսելում հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Մարսելի Սեն-Շարլ կայարանում դանակով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» բղավոցներով, հարձակվել է մարդկանց վրա ու դանակարհարել անցորդներին։ Արդյունքում երկու կին է մահացել՝ 17 եւ 20 տարեկան։ Տղամարդը նրանցից մեկի կոկորդն է կտրել, մյուսի որովայնին հարվածել։ Հանցագործը գնդակահարվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

92 հոգի հիվանդանոցում, 800 վիրավոր․ Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները /ֆոտո, տեսանյութ/

Կատալոնիայում նախօրեին անցկացված հանրաքվեն վերածվել է բախումների ժողովրդի ու ոստիկանության միջեւ, արդյունքում 800 հոգի վիրավորվել է, նրանցից 92-ը հիվանդանոցում են՝ տարբեր աստիճանի ծանրության վիճակում։ Կատալոնցիները անկախության հանրաքվե էին անցկացնում, ողջ աշխարհն էր հետեւում քվեարկությանը։ Իսպանիայի ղեկավարությունը տարբեր նահանգներից ուժայինների էր կուտակել Բարսելոնում՝ թույլ չտալու համար, որպեսզի մարդիկ հայտնվեն ընտրական տեղամասերում։ Կատալոնցիներից շատերն էլ վստահ են՝ […]

Քրդերի անկախացումն անհնար է. վերլուծաբաններ

Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Քրդստանը դեռ չի դիմել աշխարհին, որ ճանաչեն իր անկախությունը

Թուրք – քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարծես մենք ժամանակից առաջ ենք ընկնում ու հարցադրումն ենք անում ինքներս մեզ, որոնց դրական և բացասկան պատասխանները մեզ համար այս պահին բարենպաստ չեն լինելու: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո բոլորիս տանջում է մեկ հարց՝ Հայաստանը արդյո՞ք կճանաչի Քրդստանի անկախությունը: Բայց մինչև այդ հարցին […]

Սենատի հատկացումների հանձնաժողովը շարունակական ֆինանսավորում է ապահովում Արցախի համար

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար: «Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում […]

ԻՊ-ը խոսում է նաև այն մասին, որ գերեվարվել են 2 ռուս զինվորական

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեկվա ուղերձը հաջորդեց ԻՊ-ի զինյալների հաջող ռազմական գործողություններին Սիրիայում: ԻՊ-ի լրատվական ռեսուրսներն արդեն հայտնել են, որ Սիրիայի Դեր Զոր և ալ-Ռակկա շրջաններում ԻՊ-ի նախաձեռնած երեկվա հակահարձակման արդյունքում իսլամականները գրավել են մի քանի բնակավայրեր՝ Մարաթ, Մազլում (որտեղ ռուսները գեներալ կորցրին), Շուլա և […]

Միչիգանի կոնգրեսական Դեն Քիլդին միանում է հայկական հարցերով հանձնախմբին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է կոնգրեսական Դեն Քիլդիի (դեմոկրատ, Միչիգան) միացումը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին: Անցյալ ամիս Համագումարի պատվիրակությունը հանդիպել էր կոնգրեսական Քիլդիի հետ և Միչիգանի 5-րդ կոնգրեսական տեղամասում բնակվող ամերիկահայ ընտրողներին մտահոգող հարցեր քննարկել: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն, Միչիգանում մեծացած՝ Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանին և Ամերիկայի հայկական համագումարի զարգացման […]

Պետք է արդյո՞ք Հայաստանը ճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախությունը

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իրաքյան Քուրդիստանի անկախացման իրողությունը հայաստանյան տեսանկյունից կարող է իր հետ բերել ինչպես նոր հնարավորություններ մեր տարածաշրջանային դիրքերի ամրապնդման և կշռի մեծացման առումով, այնպես էլ քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության՝ հիմնականում անուղղակի որոշակի մարտահրավերներ։ Այսօր շատ է խոսվում այն մասին, թե պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի