Ղազախստանում իրադրությունը կայունանում Է
Ղազախստանում իրադրությունն ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: Այդ մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեին (ԱԱԿ): «ԱԱԿ-ի տեղեկատվության համաձայն, իրադրությունը երկրում ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: «Կիբեռվահան» համակարգը գործում է նախատեսված ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի 2-ին […]





































