28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում «զիկա» վիրուս չկա

Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե պատվաստանյութը կասկածելի է եղել: «Մեր պատվաստանյութերից 400 դեղաչափ դեռ մնացել է: Մարդիկ հրապարակումներից հետո հրաժարվում են պատվաստելուց»,- մտահոգություն հայտնեց նա ու հավաստիացրեց՝ ոչ մեկի մոտ հետպատվաստային խնդիր չի առաջացել: Անդրադառնալով հարցին` որքանո՞վ է […]

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 30-ին և 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Զիկա վիրուսը գրավում է աշխարհը

Վտանգավոր Զիկա վիրուսը սպառնում է միլիոնավոր մարդկանց։ Ընդամենն ամիսներ առաջ այն նկատվում էր միայն  Բրազիլիայում, մինչդեռ այսօր ողջ Լատինական Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում լայն տարածում է գտել։ Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են արդեն գրանցվել եվրոպական մի քանի երկրներում՝ Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ Զիկա վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, դրա արդյունքում երեխաները ծնվում են գլխուղեղի […]

Թուրքիայում խոզի գրիպից 60 մարդ է մահացել

Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում H1N1 վիրուսից՝ խոզագրիպից, 60 մարդ է մահացել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: «H1N1 վիրուսի հետ կապված 480 մարդուց վերցված արյան նմուշներից 280-ում խոզի գրիպ է հայտնաբերվել, որոնցից 60-ն արդեն մահացել են», -ասել է նա` նշելով, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու […]

Մանրամասներ Տեր-Պետրոսյանին վիրահատած բժշկի կենսագրությունից. Իրավունք

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից։ Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»։ Ավելին՝ վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ […]

Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Ռուսաստանում մոլեգնում է խոզագրիպը՝ Н1N1 վարակը, որի հետեւանքով երեկվա տվյալներով արդեն 107 հոգի է մահացել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան։ Նա նշել է, որ մահացածներից 4-ը հղի կանայք են, 8-ը՝ երեխաներ։ Նա ասել է նաեւ, որ մահացածները գրիպի դեմ պատվաստված չեն եղել եւ ուշ են դիմել բժշկի։ Նախարարն ասել է, որ իրավիճակը […]

Ռուսաստանում գրիպի վիճակը վերահսկվում է․ ՌԴ ԱՆ

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ երկրում գրիպի հետ կապված իրադրությունը լիովին վերահսկվում է։ Նա նշել է, որ , որ այս տարի Ռուսաստանում առաջին անգամ գրիպի դեմ պատվաստումներ են արվել բնակչության մեկ երրորդին՝ 45 մլն մարդու,  այնպիսի պատվաստանյութերով, որոնք գործուն են գրիպի այժմ տարածված տարատեսակի համար: «Գրիպի համաճարակային շեմի գերազանցումն սկսվել Է փոքր-ինչ անսովոր […]

ՀՀ առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում

Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:

H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել. ՀԺ

«H1N1–ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։ Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ TACC–ի, հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը և արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված […]

Շ. Բախշյանը ծննդկանի նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք. ՔԿ

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել  «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանին։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի