Սուտ կամ ճիշտ /վիդեո/
ԱՄՆ Տեխասի նահանգում առաջին անգամ գրանցվել է Զիկա վիրուսի փոխանցումը մարդուց մարդու: Վարակումը տեղի է ունեցել սեռական ճանապարհով, այլ ոչ թե մոծակի խայթոցից: Հիվանդը վարակվել է մեկի հետ սեռական հարաբերությունից հետո, որը վերադարձել էր մի երկրից, որտեղ վիրուսն ակտիվ է, հայտնում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Զիկա վարակը մեծ թափով տարածվում է աշխարհով մեկ։ ԱՄՆ-ում, Լատինական […]
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին: Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ […]
Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեը հայտարարել է, որ Վրաստանում H1N1-ից բխած բարդությունների հետևանքով մահացել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ էլ մահացել է H3N2 վիրուսի հետեւանքով։ «Դժբախատաբար, մեզ մոտ գրանցվել է մահվան 8-րդ դեպքը, եւ այդ բոլոր դեպքերը կապված […]
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել։ Փորձագետները հաստատել են, որ Զիկայի բռնկումը արտակարգ իրադրություն է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք, հայտնում է BBC-ն: ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, […]
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից այս հանգստյան օրերին գերատեսչությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել են լիարժեք ռեժիմով: Հավաքագրված վերջին տվյալների համաձայն ներկայումս ԼՂՀ բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ, այդ թվում 48-ը մինչեւ 18 տարեկան: Հոսպիտալացված 49 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչեւ 18 […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին եւ 31-ին, շաբաթ եւ կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: Չնայած սուր շնչառական հիվանդություների ախտորոշման […]
Զիկա վիրուսի բռնկման քննարկումների նպատակով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հրատապ ժողով կհրավիրի: Կասկածներ կան, որ վերջերս նորածինների շրջանում հանդիպող հազվագյուտ արատը զիկա վիրուսի հետևանքն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է Ամերիկա մայր ցամաքներով մեկ, և այն կարող է սպառնալ ավելի […]
100 գրամ բանանը պարունակում է 376 մգ կալիում, որն օրգանիզմից դուրս է բերում ավելցուկային հեղուկը, ինչպես նաև կանխում է ոտքերի ցավը: Բանանը խթանում է «ուրախության հորմոնի»` սերոտոնինի, արտադրությանը: Բացի այդ, այն կարող է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը: Սերոտոնինի և այլ օգտակար նյութերի շնորհիվ բանանը հիանալի կերպով թեթևացնում է նախամենստրուալ ցավերը աղջիկների և կանանց մոտ: […]
Ռուսաստանում խոզագրիպը՝ H1N1 վարակը շարունակում է մոլեգնել, այս վիրուսից գրանցված մահերի թիվը հասել Է 126-ի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը։ «Ներկայում հաստատված է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել է նա:


































