06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծեծի ենթարկված բժիշկը կոտրվածքներով հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց   բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը:

Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:

Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև  ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։

Նշենք, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով`  այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա  բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում:

Հիշեցնենք, ըստ տարածված տեղեկատվության`Երեւանում շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին ուշագրավ  միջադեպ է տեղի ունեցել. կեսգիշերն անց, ժամը  03:00-ի սահմաններում ենթակայան է մտել 30-ամյա մի երիտասարդ ու որոշել մնալ այնտեղ: Երբ աշխատակիցները նրան փորձել են դուրս հրավիրել, վերջինս հարձակվել է բժշկի վրա եւ ծեծի ենթարկել:

Բուժանձնակազմը ստիպված ահազանգել է իրավապահներին, որոնք բերման են ենթարկել Արզուման անունով երիտասարդին: Իսկ բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ