25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարկադրված

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշմամբ Վանաձորի թվով 20 մանկապարտեզները մեկ շաբաթ էլ չեն գործի: Նման որոշում ընդունելու համար հիմք են ծառայել մանկապարտեզներում իրականացված ստուգայցերի արդյունքները:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի ու քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցների կողմից փետրվարին 1-ին գործունեությունն սկսած մանկապարտեզներում արձանագրվել են ջերմային ռեժիմի խախտումներ:

Վերահսկվել է նաև երեխաների հաճախելիության մակարդակը, ինչի արդյունքում պարզվել է, երեխաների շուրջ 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում:

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը նշում է.

Լոռու մարզում գործող թվով 64 մանկապարտեզներից 17-ը տարբեր պատճառներով փետրվարի 1-ից չեն վերսկսել իրենց գործունեությունը: Գործող 47 մանկապարտեզներից կենտրոնի աշխատակիցները ստուգայցեր են անցկացրել 27-ում, որից 20-ը Վանաձորում: Ջերմային ռեժիմի խախտումներ հայտնաբերվել է վանաձորյան 15 մանկապարտեզում¦:

Վանաձորի թիվ 33 մանկապարտեզի խաղասենյակներում ջերմաստիճանը եղել է 16 աստիճան, միջանցքում՝ 15, սանհանգույցում՝ 12 աստիճան: Տնակային պայմաններում գործող թիվ 8 մանկապարտեզի միջանցքում ու սանհանգույցում ջերմաստիճանը չի հատել 13 աստիճանը:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզների մեկշաբաթյա դադարին գնալու որոշումը հեշտությամբ չեն կայացրել. Դա արել ենք, կարևորելով երեխաների առողջությունն ու հիվանդացության տարածումը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ