11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Թանկագին բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Օրը լավ առիթ է երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը։ Դուք նեցուկ եք լինում հիվանդին, ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով նպաստում նրա ապաքինմանը։ Միաժամանակ, ոչ մի բժիշկ չի կարող իր աշխատանքը պատկերացնել առանց բուժքրոջ մասնակցության։ […]

Նախարարը զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման […]

Ինչից է առաջանում մանկական կարճատեսությունը

Մասնագետները պարզել են, թե որն է մանկական կարճատեսության առաջացման գլխավոր պատճառը։ Պրոֆեսոր Սկոտ Ռիդն ասում է, որ ամենեւին էլ համակարգիչն ու հեռուստացույցը չեն, որ մանկական կարճատեսություն են առաջացնում։ Նա պարզել է, որ իրականում կարճատեսության առաջացման պատճառը ցերեկվա՝ բնական լույսի պակասն է։ Որպեսզի երեխան կարճատես չդառնա, երեխաները պետք է օրական առնվազն 2 ժամ դրսում անցկացնեն՝ ցերեկվա […]

Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանիհետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացելառողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժմանև հսկողությանկազմակերպմանը։ Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում […]

Ի վերջո, ո՞վ է մեղավոր փոքրիկների մահվան համար. մանկաբարձ-գինեկոլոգը կպատասխանի նորածինների հորը

Մեծամորցի ընտանիքի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից 2 նորածնի մահվան պատճառը պատճառը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը։ «Էրեբունի»   բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ այսօր աշխատանքային օր չէ, ամենայն հավանականությամբ,  այսօր տեղեկատվություն չենք […]

Նախարարն այցելել է նորածնային վերակենդանացման բաժանմունքներ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրինորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։ ԵՊԲՀ-ի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանիհետնաև քննարկվել են մարզերից ծանր վիճակում […]

ԵԱՏՄ տարածքում այսօրվանից դեղերի գրանցման ընդհանուր պահանջներ

2017թվականի մայիսի 6-ից  ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)հանձնաժողովիխորհրդի կողմից 2016թ. նոյեմբերին հաստատված դեղերի շրջանառությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց թվում` դեղերի գրանցման և փորձաքննության պահանջները: Սահմանված կարգի համաձայն  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կարող են շրջանառվել միայն այն դեղերը, որոնք գրանցված են տվյալ անդամ երկրում, իսկ սահմանված  ընդհանուր կանոնների կիրառումը հնարավորություն է […]

Հեպատիտ Ց-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի»դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա։ Ասենք, որ  հեպատիտ Ց-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։ Համաշխարհային փորձը ցույց […]

Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար

Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր»և«Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներումբուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում […]

Վրաստանը դեղ կնվիրր Հայաստանյանում ապրող «Հեպատիտ C»-ով տառապող հիվանդներին

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: «Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված