25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիվանդի բողոքներն ու անվճարունակ լինելը առաջինը իմանում են նրանք․ այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Հաճախ օգնություն խնդրելով  ու շնորհակալ լինելով բժշկից շատերն են մոռանում, որ  առանց բուժքույրերի  բուժման կուրսը գուցե և այնքան արդյունավետ չլիներ: Միջին օղակի բուժանձնակազմին գնահատելու համար  նախ հարկավոր է հասկանալ այս աշխատանքի բոլոր նրբություններն ու բարդությունները:

Գյումրիի բժշկական կենտրոնի  երիտասարդ բուժքույրերից Արուսյակ Գևորգյանը նշեց, որ   մասնագիտությունը պահանջված է, բայց միաժամանակ շատ բարդ է, որովհետև բուժքույրը միայն կատարող չէ, նա նաև կազմակերպում է առաջին բուժօգնությունը  մինչև կհասնի բժիշկը: Ապա նաև անդրադարձավ  նրան, որ ամենաշատը  հիվանդի հետ շփվում է բուժքույրը, քան թե  բժիշկը. << Ուստի  հիվանդի դժգոհությունը անվճարունակ լինելը առաջինը իմանում է բուժքույրը: Լսում ենք, խոսում հիվանդների հետ, փորձում ոչ միայն դեղերով նաև խոսքերով   մեղմել հիվանդի ցավը>>, ասաց Արուսյակ Գևորգյանը:

Նրա խոսքը շարունակեց վիրահատական բլոկում 43 տարի աշխատած բուժքույր Նաիրա Ստեփանյանը. << Շատ բարդ գործ է, բուժքույրը բժշկի աջ ձեռքն է,   նա չի կարող առանց   բուժքույր  աշխատի: Լինում է, որ բժիշկներն էլ   խորհրդակցում են բուժքույրերի հետ>>:

Բայց հաճախ այս աշխատանքը մնում է  անտեսված: Այսօր էլ  բուժքույրերի աշխատավարձը   բավական քիչ  է, որոշ պոլիկլինիկաներում նույնիսկ 25000 դրամ է  վաստակում միջին օղակի բուժանձնակազմը:  Այս խնդրին  անդրադառնալով Արուսյակ Գևորգյանը  նշեց. <<ինչպես բոլորի, այնպես էլ  բուժքրոջ աշխատանքը այնքան էլ  գնահատված չէ, ու աշխատավարձի խնդիր կա: Ընդհանուր հանրապետությունում է  այդ  խնդիր: Բայց հիվանդի թեկուզ մի շնորհակալությունը, կամ բարի ժպիտը երբեմն ավելին  կարող է լինել մեզ համար>>:

Անդրադառնալով բուժքույրերի մասնագիտական որակներին, հենց իրենք են նշում, որ բժշկական ուսումնարան ավարտելուց հետո   տարեց բուժքույրերի հետ աշխատելով   ու գործականում  են միայն կարողանում հմտանալ: Նաև համեմատում  գիտելիքները  արտասահմանում աշխատող բուժքույրերի հետ: <<Մենք շփվել ենք արտասահմանում  բուժքույրերի հետ,   էնտեղ ու այստեղ լրիվ տարբեր են մոտեցումները: Էնտեղ  կա բուժքույր բարձրագույն կրթություն ստացած, պրոֆեսորներ կան, իսկ մեր մոտ միայն միջին մակարդակի  բուժքույրեր են: Շատ լավ կլիներ, որ մեր մոտ էլ նման մոտեցում լիներ, ինչպես արտասահմանում է>>:  

unnamed (17) unnamed (16)

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ