08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Մինչ այսօր սխալ ենք արել․ ինչպես պետք է ճիշտ լվանալ ատամները /վիդեո/

Պարզվում է՝ բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ առաջանում են ատամները սխալ լվանալու արդյունքում։ Պարզվում է, մարդկանց մեծ մասը սխալ է լվանում ատամները։ Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ատամները։

Սաուդյան Արաբիայի բնակիչներին արգելել են ձնեմարդ սարքել /վիդեո/

Վերջին օրերին աշխարհի ամենատաք երկրներից մեկի՝ Սաուդյան արաբիայի բնակիչները անհավանական ցրտի եւ ձյան են ականատես լինում։ Սակայն այստեղի երեխաներն իրավունք չունեն ձնեմարդ սարքելու։ Սաուդյան Արաբիայի հոգեւոր առաջնորդները դեմ են ձնեմարդ սարքելուն, քանի որ ձնեմարդ սարքելը նշանակում է մարդու կերպարով մեկի ստեղծել, ինչը խստորեն արգելված է նրանց կրոնական կաննոններով։

Ծառայելու եւ փրկելու սրբազան կոչումը

Ժամանակն է հիշել «իսկապես ամենակարեւորն ու էականը՝ մարդկանց փրկել է պետք, ոչ թե ոչնչացնել», գրում է auroraprize.com-ը: Սրանք Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր, Կամիլլիանների Միաբանության քահանա Բերնարդ Կինվիի խոսքերն են։ Հայր Բերնարդ Կինվին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն առաջին անգամ ոտք է դրել 2010 թվականին, իր հայրենի Տոգոյում հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո։ Սկզբում նա շատ քիչ […]

Մոռացված մարդիկ․ խղճի այց դեպի Դարֆուր

XX դարը մարդկայնության դեմ գործած ամենասոսկալի հանցագործությունների ականատեսն է. մի քանի ժողովուրդներ դարձան ցեղասպանության զոհ, եւ միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին իրենց բնակության վայրերից։ Նոր դարի գալուստը, այս առումով, քիչ հույս բերեց։ Սակայն նույնիսկ ամենածանր իրավիճակներում միշտ կան հույսի եւ լույսի նշույլներ, որ ստեղծում են այն մարդիկ, որոնք անձնվիրաբար տրվում են ուրիշներին օգնելու գործին՝ վտանգի տակ դնելով […]

Ահա թե ինչու չի կարելի գոռալ երեխաների վրա

Երեխաներին պետք է սիրել, նրան վրա գոռալով դուք նրանց լուրջ սթրեսի եք ենթարկում, որը հետագա կյանքի վրա լուրջ ազդեցություն է ունենում։ Ինչպես պարզել են Այովայի համալսարանի գիտնականները, եթե փոքր հասակում երեխաների վրա շատ են գոռում, հետագայում նրանք ճարպակալման հակում են ունենում, հայտնում է Fox News-ը։ «Դաստիարակչական գործընթացի ժամանակ կոպտությունը բերում է առողջական խնդիրների մեծ տարիքում, եւ […]

Կարմիր գինու բացառիկ հատկանիշներից մեկը

Գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս ծխախոտի բացասական հետևանքները հաղթահարել կարմիր գինու օգնությամբ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս պնդումն ապացուցվել է իրականացված հետազոտությունների արդյունքում: Ինչպես հայտնի է, ծխախոտի ազդեցությամբ օրգանիզմում ակտիվանում է բջիջների ծերացումը, իսկ կարմիր գինին այս գործընթացը կանխող ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հետազոտությանը մասնակցել է նախկինում ծխախոտ չօգտագործած 20 առողջ երիտասարդ, որոնք փորձի ընթացքում […]

Լավաշի եւ սովորական հացի տարբերությունը․ ռուսական НТВ-ի անդրադարձը /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ներկայացրել է, թե ինչպես են թխում հայկական լավաշը, որն է դրա առաձնահատկությունը։ Հհեռուստաալիքը ներկայացրել է, որ շատ երկրներում են լոշեր պատրաստում վառարանների մեջ, բայց հայերը պնդում են, որ միայն իրենց բաղադրատոմսը կարելի է անվանել լավաշ, քանի որ այդ բառը հայկական ծագում ունի։ Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը։ Օրը հռչակվել է 1996-ի դեկտեմբերին։ 1996թ. հենց այս օրն իրականացվեց Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովը։ Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։ Ինչպես տեղեկացնում է Calend-ը, հեռուստատեսության համաշխարհային օրը նվիրված է ոչ թե հեռուստատեսության […]

Որոնք են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները

International SOS կազմակերպությունը կազմել է զբոսաշրջիկների համար 2017 թվականին այցելելու ամենավտանգավոր եւ ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ամենավտանգավոր երկրների թվում են՝ Լիբիան, Մալին, Հարավային Սուդանը, Յեմենը, Սիրիան, Աֆղանստանն ու Վենեսուելան։ Իսկ ահա զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Շվեդիան, ֆինլանդիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Սլովենիան եւ Դանիան։ Վտանգավորության աստիճանը կազմելիս հաշվի են առնվել ահաբեկչոթւյան վտանգը, քաղաքական հայացքներով պայմանավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված