Ստորագրեց, 7 շրջանները տվեց, Շուշին տողատակով տվեց, ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին. Միքայել Մինասյան
Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ստորագրեց։ 7 շրջանները տվեց: Շուշին տողատակով տվեց: Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։ Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։ Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։ […]





































